Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՓՆՏՐԵԼԻՍ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Հիմա էլ գերիներն են մեղավոր

44-օրյա պատերազմից ու դրանից հետո մինչեւ այժմ երկրում կատարվող ամեն մի ցավոտ իրադարձության համար իշխանությունը նախեւառաջ մեղավորներ է փնտրում, ապա հասկանալուց հետո, որ մեղքն ուրիշի վրա բարդել չի լինում, անցնում է հին ու ավանդական եղանակինՙ հիշատակելով «թալանչի նախկիններին»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը , բանուգործը թողած, այժմ էլ որոշել է քննել, թե ինչ պայմաններում են հայ ռազմագերիները գերի ընկել: «Ժամանակն է, որ գերեվարման ամեն դեպքը պատշաճ հետաքննենք, հասկանանքՙ ի՞նչ հանգամանքներում: Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե ո՛ր դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն: Ամեն դեպքում պետք է քննենքՙ այդ դեպքի հետ գործ ունե՞նք, թե ոչ: Եթե մարդը վիրավոր կամ անգիտակից վիճակում է գերեվարվում, ապա ոչ մի «պրետենզիա» չի կարող լինել»,- Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց նա:

Երկրի ղեկը ստանձնած Փաշինյանը, անտեսելով ռազմագերիների կամ անհետ կորածների հարազատների ապրումները, ցավը, ցասումը, ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում է, թե դեռ պետք է պարզենքՙ ո՞վ է իրական գերի, ո՞վՙ կեղծ: Նույնն բանն, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է անումՙ Բաքվում պահվող մեր տղաներին ամենատարբեր հանցաքներ վերագրելով: Ադրբեջանում պահվող ռազմագերիները, փաստորեն, ոչ միայն հակառակորդ պետությունում, այլ նաեւ մեր երկրում կարող են հանցագործ համարվել:

Գերիներին, ըստ երեւույթին, գերի ընկնելու մեջ մեղադրող Փաշինյանը, հիշեցնենք, առաջին անգամ չէ, որ նրանց մասին ոչ միանշանակ, քննադատության արժանացող հայտարարություն է անում: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ, ասել էր, թե «Գերիները կներեն իշխանություններին մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձը, բայց Հայաստանի շահերից անհամաչափ զիջումները չեն ների»:

Նախորդ գրառումը

ՄՈՆՈՕՊԵՐԱ ՀԱՅՈՒՀՈՒ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԳՈՒՅԺ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԳՈՒՅԺ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական