Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԲ ԳԵՐԱԿԱՅՈՒՄ Է ԻՄԻՏԱՑԻԱՆ. ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

18/11/2021
- 18 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մտորումներս, որոնք այսօր ներկայացնում եմ ընթերցողին, թերեւս երկակի տրամաբանությամբ ընդունվեն: Նրանք, ովքեր մասամբ իսկ ծանոթ են, թող որ սիրողական մակարդակով, ներկայացվող երկրին ու տնտեսության վիճակին, ընբռնումով կմոտենան ասվածին, իսկ ահա այլք անգամ կվրդովվեն. ո՜ւր Գերմանիան ու գերմանացիները, ո՛ւր` մենք: Նշեմ, որ այս երկրի օրինակը պատահականորեն եմ ընտրել. տեղեկանալով որ Քյոլնից Հայաստան ժամանող կա, խնդրեցի սուպերմարկետների գովազդային թերթիկներ բերել, համեմատելու մերոնց այն հայտարարությունները, թե մեզանում արձանագրվող առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը համաշխարհային երեւույթ է: Ավա՜ղ. եթե անգամ գերմանական սուպերմարկետների գովազդային թերթիկներից հավաքված նկարներում նշված գները օրեր առաջ թանկացված են, դրանք նվազագույնը տասնյակ տոկոսներով ու անգամ կրկնակի էժան են հայաստանյան գներից: Գրեթե ամենօրյա օգտագործման կարտոֆիլի կիլոգրամը` 40 եվրոցենտ, ՀՀ արժույթովՙ 225 դրամ, բնակությանս վայրի սուպերմարկետումՙ 265 դրամ, սխտորը` համապատասխանաբար 2250 դրամ եւ 3700 դրամ, ստեպղինը (գազար)` 185 դրամ ու 460 դրամ, սոխը` 250 եւ 265-ական դրամ, եւ այսպես շարունակ: Ավելորդ չեմ համարում նշել, որ Գերմանիայում ՀՆԱ-բյուջե հարաբերակցությունը 35 տոկոս է, ՀՀ -ում` 22 տոկոս, 1 բնակչի հաշվով բյուջեից ծախսը` համապատասխանաբար 21.000 եւ 1200 դոլար: Թե ե՞րբ մենք նվազագույն փոփոխություն կզգանք ՀՀ առօրյայում, պարզ չէ. թերեւս հաջորդ հազարամյակում:

Նշեմ, որ քննարկվող պարագայում կան այլ երկրներ, որտեղ վիճակագրություններն ու ցուցանիշները, ըստ դրանցում ժամանակավորապես թե արդեն մշտապես հաստատված մեր հայրենակիցների, շատ ավելի տպավորիչ են, ասենք Գերմանիային հարեւան Չեխիայում կամ Բելգիայում: Նշված ու շատ այլ երկրներում սեփական արտադրության հումքով պարենապահովության ու պարենանվտանգության խնդիր պարզապես չկա, թեեւ ասենք Բելգիայում 1 բնակչի հաշվով վարելահողը 700 քառակուսի մետր է, Գերմանիայում` 1500 քմ, ՀՀ-ում 1600 քմ:

Ահա այսօրինակ թվերի շուրջ է ՀՀ քաղաքացու մտահոգությունը, որը տեղյակ է անսահմանափակ հողային կարողունակության պայմաններում ԽՍՀՄ-ի կողմից ցորենի հսկայածավալ ներկրումներից ու նաեւ դրա տխուր արդյունքից: Այնպես որ հայաստանյան հանրության ներկա վիճակը, որը թերեւս անպաշտպանված որակենք, դրսեւորվում է բոլոր ոլորտներում ու բազմաթիվ առումներով` ապրանքների գների, դրանց որակի, տեսականու, մատչելիության ու այլ որակներով: Նկատենք, որ մեր հանդեպ բարյացակամ պետություններն ու ժողովուրդները, սկսած շարքային քաղաքացուց մինչեւ արտակարգ ու լիազոր դեսպաններ, անգամ կանցլեր, վարչապետ ու նախագահներ, մշտապես են ընդգծել հայերիս աշխատասիրությունը, անգամ իրենց երկրներին մատուցած համեստից մինչեւ էական ու ակնառու ծառայությունները:

Այսօիրնակ որակներ, մեղմ ասենք` ավաղ, հայաստանյան առօրյայում ու միջավայրում չեն նշմարվում, որի հաստատումն է մեր տարիներ շարունակ արձանագրվող 12-13 մլրդ դոլար կազմող համախառն ներքին արդյունքն ու դրանից գոյացող 3-3.5 մլրդ դոլար բյուջեն, ինչ անուն էլ դրան տանք:

Հանրապետության 3-րդ ղեկավարն այս վիճակը գաղջ որակեց եւ իշխանությունը զիջեց նորօրյա ուժերին, որոնք էլ պարտավորվեցին Հայաստանի հանրապետությունը կանգնեցնել ժամանակակից պետությունների շարքում: Որ իշխանության 3,5 տարիներին այս առումով անգամ նվազագույն տեղաշարժ չի արձանագրվել, տեսանելի է ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությանը: Իշխանությունը խոսում է ասֆալտապատումից, աննախադեպ գնաճի արդյունքում աղքատացող մարդիկ` իրենց վատթարացող ու անորոշ առօրյայից: ՀՀ գործադիր մարմնի, որն է երկրի կառավարությունը, գործողություններն առանց հաշվետվողականության, հետն էլ անհասկանալի ոգեւորությամբ են ընթանում ու ծավալվում: Ապացու՞յց եք ուզում, խնդրեմ ծանոթացեք: Օրեր առաջ կառավարությունը որոշում ընդունեց սուբսիդավորել հացահատիկի մշակություն իրականացնող հողագործների կողմից ձեռք բերվող սերմացուի որոշ գումարի մասը` 1 կիլոգրամի արժեքի 70 դրամի տեսքով: Համանման մի որոշում կայացվել էր երկու տարի առաջ, որի արդյունքների վերաբերյալ ոչ մի խոսք, անգամ ակնարկ: Խնդիրն այն է, որ ՀՀ ներկրվող որեւէ սերմացու պետք է գիտական փորձաքննություն անցնի, որը թողնվում է ներմուծողների հույսին: Տվյալ պարագայում ՀՀ ոչ հարուստ բյուջեից իրականացնելով 329 մլն դրամի հատկացում, որեւէ պատկերացում չկա դրա արդյունավետության հարցում: Այդ անորոշությունը սկսվում է ծրագրի անմիջական պատասխանատու գյուղոլորտը ղեկավարող ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հենց քննարկվող նիստում նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ որակյալ սերմացուի օգտագործման պարագայում ակնկալվում է միջին հեկտարից 3 տոննա հացահատիկի ստացում, մինչեւ այսօր արձանագրվող միջին 1,8 տոննայի դիմաց: Գործընթացին մասամբ իսկ տեղյակ որեւէ փորձագետ այս պարագայում նշում է. ՀՀ-ի հարեւան ու հեռավոր տասնյակ երկրներում հեկտարից ցորենի բերքատվությունը 6-8 տոննա է, որը երթադրում է արդյունավետ գյուղգործունեություն, սկսած ցանքսի նպատակով սերմացուի անհրաժեշտ քանակից մինչեւ հողի հերկի ու տափանման, բերքահավաքի իրականացման համար ծախսվող վառելիքից: Սրանք էական աշխատանքներ են, որոնք ազդում են մշակաբույսերի ինքնարժեքի վրա, որի արդյունքում էլ ցորեն մթերողների կողմից սահմանվող գները հացահատիկ մշակողների դժգոհությունն են առաջացնում, պատճառ դառնում հրաժարվելու հետագա տարիներին ցանքսի իրականացումից:

Այսպիսի պատկեր ստացվեց կարտոֆիլի մշակման գործընթացում, երբ տարիներ առաջ իրականացվող մինչեւ 36 հազար հեկտար ցանքատարածություններից հիմա մնացել է մոտ 16 հազարը իր անցանկալի հետեւանքներով: Իսկ թե ինչպե՞ս է, ասենք, արդեն հիշատակված Գերմանիան կառավարում երկրի գյուղոլորտը, որ համեմատաբար համեստ գյուղնշանակության հողերից կարողանում է 20-22 մլն տոննա հացահատիկ ստանալ, 1 բնակչի հաշվով 70 կգ խոզի միս, ՀՀ-ում հազիվ 4 կգ, աներեւակայելի բարդ խնդիր չէ: Մերն որիշ է ասելու փոխարեն հարկ է ընդօրինակել գերմանական փորձը, համապատասխան հանձնարարականներ տալ ՀՀ դեսպանության տնտեսական կցորդներին, անվանարկելու փոխարեն օգտվել տեղի փորձագիտական կառույցների հնարավորություններից, հողերի կոնցեսիոն կառավարում իրականցնել, նաեւ` սփյուռքահայ գյուղատնտեսների համաշխարհային հավաք կազմակերպել: Վստահ եմ մեր հայրենակիցներն այս ոլորտում էլ կան, որի լավագույն օրինակներից մեկը պարոն Էդուարդո Էռնեկյանն է:

Հանրահայտ մոտեցում կա, որ ով ուզում է աշխատել, փնտրում է միջոցներ, ով չի ուզում աշխատել` գտնում է արդարացումներ: Պարզից էլ պարզ է, որ մեր իշխանությունների գործողություններն ընդամենը իմիտացիոն բնույթ են կրում, ապացույցը` ներկա անորոշությունը:

Մինչեւ ե՞րբ:

16.11.2021թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԵՍԸ

Հաջորդ գրառումը

ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական