Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ՊԱՀԱՆՋ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸՙ ԶԵՐԾ ՄՆԱԼՈՒ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ

26/11/2021
- 26 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը երեկ նախաձեռնել էր խորհրդարանական լսումներՙ սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ, սեղանին դնելով նաեւ հայտարարության նախագիծ, որպես քննարկման արդյունք:

Միանգամից ասենք, որ ըստ էության հատուկենտ մարդիկ բազմաթիվ հրավիրյալներից բուն հիմնախնդիրների մասին խոսեցին, ուղղակի այդ լսումները վերածվեցին իշխանությանն ընդդիմադիր շերտերի մի լրացուցիչ ամբիոնիՙ հախուռն եւ անխնա քննադատելու համար Նիկոլ Փաշինյանին, նրա հեռացումը պահանջելու եւ մարդկանց հրավիրելով երեկ ավելի ուշ ժամի կառավարության շենքի մոտ տեղի ունենալիք հանրահավաք-դիմադրության շարժմանը, որով կոչ էր արվում կանգնեցնել որեւէ հակահայկական, հակապետական փաստաթղթի ստորագրումը Սոչիում եւ Փաշինյանի հրաժարականի պահանջ էր գեներացվում:

Նշենք ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի այլընտրանքային առաջարկի մասին, որ հնչեց այդ լսումներին, որպես հաղորդուղիների ապաշրջափակման այընտրանքային տարբերակ: Մելքոնյանն այդ առաջարկը քարտեզավորել ու ներկայացրել է իշխանությանը նաեւ: Ըստ նրաՙ սահմանազատումն ու սահմանագծումը երկար գործընթաց է, մինչ այդ հայկական կողմը պետք է իր այլընտրանքային տարբերակն առաջարկի շահագրգիռ կողմերին, որով Նոյակերտ գյուղի մոտ, այնտեղ, որտեղ Իրանի ու Թուրքիայի սահմանն է Սադարակի ուղղությամբ 2,5 կմ, բացել այլընտրանքային ճանապարհ: Առաջարկվում է կամուրջ կառուցել եւ մաքսակետ դնելովՙ մտնել Իրանի սահման, որը կարող է դառնալ կյանքի ճանապարհ Հայաստանի համար: Այս առաջարկի մասին, որը երկու բացվածք ուներ, խոստանում ենք ավելի մանրամասն պատմել, այժմՙ հայտարարությունից մի քանի մանրամասն, որի բովանդակությունը, այո, պիտի որ շատ կարեւոր լիներ նաեւ իշխանության համար:

Հայտարարությամբ Հայաստանի Ազգային ժողովը դատապարտում է Արցախի տարածքների բռնազավթումը, Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումը, ուժի գործադրումն ու սպառնալիքները, ռազմական գործողություններիՙ նաեւ դադարումից հետո գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ արձանագրվող միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, կեղծ դատավարությունների պատրվակով նրանց չհանձնելը, պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները եւ, արձանագրեով դրանցից բխող իրողություններն ու մատնանշելով սահմանագծման եւ սահմանազատման միջազգային իրավական հիմքերը, Հայաստանի կառավարությունից պահանջվում է.

ա) զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտված Անկախության հռչակագրով:

բ) Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ հարցը որեւէ կերպ չտարանջատել Արցախի ժողովրդիՙ իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումից:

Հայտարարությամբ նաեւ կոչ է արվում միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների խորհրդարաններինՙ դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված ու շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ:

Եթե այսպիսի հայտարարությանը մասնակից լիներ նաեւ իշխող մեծամասնությունը, միգուցե սա գործնական նշանակություն ունենար որպես արգումենտ միջազգային շփումներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՉՔԸ Է ԴՐԵԼ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՍԻԲԻՐԻ ՎՐԱ». Свободная Пресса-Նՙ ԷՐԴՈՂԱՆԻ ՔԱՐՏԵԶԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

«ԲԱՆԱԿԻ ՇՈՒՐՋ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ ՊԵՏՔ Է ԳԱՆՔ, ԹՂԹԻ ՇԵՐԵՓՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԵՆՔ ԼՈՒԾԻ»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ԲԱՆԱԿԻ ՇՈՒՐՋ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ ՊԵՏՔ Է ԳԱՆՔ, ԹՂԹԻ ՇԵՐԵՓՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԵՆՔ ԼՈՒԾԻ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական