Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ՔԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ ՍԻՐԱԽԱՂՙ ԸՍՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ

26/11/2021
- 26 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ նոյեմբերի 23-ին, ժամը 20:00-ին կպատասխանի լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:

Սահմանային իրավիճակի հետ կապվածՙ հանրության շրջանում դժգոհությունների ալիքը մեծացել է, իսկ վարչապետի ֆեյքաֆաբրիկայի շոշափուկները համացանցում հասնում են յուրաքանչյուր օգտատիրոջ. պատկերը հետեւյալն էՙ անգամ Փաշինյանին անվերապահ հավատացողներն են «դարձի գալիս» կամ «դարձի գալու» նշաններ ցույց տալիս: Փաշինյանն էլ որոշեց նորից իշխել հանրային տրամադրություններին եւ իր ելույթով, զգացական խոսքով, «անկեղծ» խոստովանություններով նորից բուռը հավաքել ժողովրդին. առջեւում դեռ Սոչիի հանդիպում, սահմանագծման ու սահմանազատման փաստաթուղթ կա, նոր զոհերի, գերեվարվածների ու անհետ կորածների փաստն էլ վրդովմունքի տեղիք է տվել:

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանեց մոտ երկու տասնյակ հարցերի:

Փաշինյանը նորից լող տվեց ինքն իրեն հակասող հայտարարությունների հորձանուտում: Մեկ ասաց, որ Հայաստանը խաղաղության դարաշրջան թեւակոխելու օրակարգ է որդեգրել, հաջորդ պահին հայտարարեց, թե Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի նկատմամբ շանտաժի, ագրեսիայի գործելակերպը կիրառել, որով թիրախավորում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը:

«Ադրբեջանն ասում էՙ սեփական իրավունքները, ինքնիշխանությունը, պետականությունը պաշտպանելը վտանգավոր է Հայաստանի համար, Լեռնային Ղարաբաղ անունն օգտագործելը վտանգավոր է մեզ համար»,- հայտարարեց Փաշինյանն ու միաժամանակ պնդեց, որ Հայաստանը պետք է խաղաղության ճանապարհով գնա:

Նա օրինակ բերեց, թե իր էջում մի երիտասարդ կին գրել էրՙ մեզ ոչ մի խոսք պետք չէ, մեզ խաղաղություն է պետք, իսկ այդ կնոջ ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելովՙ վարչապետը տեսել է նույն կնոջ նկարըՙ տակը գրվածՙ թուրքն իմ թշնամին է, ու այս պատկերը Փաշինյանին ապշեցրել է. նա հակասություն է տեսել խաղաղություն երազող, բայց թուրքին իրեն թշնամի համարող կնոջ վարքագծի մեջ:

«Մենք ուզում ենք հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ, բայց մի հարց ենք ուզում տալ Թուրքիայինՙ իրենք ուզո՞ւմ են ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը, թեՙ ոչ, ուզո՞ւմ են հայ ժողովրդի ցեղասպանությունն ավարտին հասցնել, թեՙ ոչ: Եթե այո, մեզ ի՞նչ ընտրություն է մնում, բայցի դիմադրությունը: Մենք չենք կարող պայքարից հրաժարվել, բայց չենք կարող լինել հակակառուցողական»,- ասաց վարչապետը:

Ոչ ոք չի կասկածում, որ Փաշինյանը չի կասկածում, թե Թուրքիան ուզում է վերջնականապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունն ու ցեղասպանել հայ ժողովրդին, այդ դեպքում ինչո՞ւ է նրան զարմացրել երիտասարդ կնոջ խախաղության երազանքն ու թուրքին իրեն թշնամի համարելու համոզմունքը:

Փաշինյանն առիթն օգտագործեց ու խաղի մեջ մտցրեց այս փոքրիկ դետալը, այսինքնՙ ժողովուրդ, այդպես չի լինելու, որ թուրքին ձեզ թշնամի համարեք, բայց խաղաղություն ուզեք: Եթե խաղաղություն եք ուզում, մոռացեք, որ թուրքը մեկ դար առաջ Հայոց ցեղասպանություն է իրականացրել, Արեւմտյան Հայաստան է խլել, արցախյան պատերազմում զինել է Ադրբեջանին ու ձեր հազարավոր զավակներին նորից ցեղասպանել: Բայց այդ թվացյալ խաղաղության երաշխիքներն էլ, անգամ թուրքի թրքությունը մոռացության տալու դեպքում, միեւնույն է, չկան:

Փաշինյանը հերթական անգամ ինքն իրեն հակասեց եւ տարածաշրջանում խախաղության օրակարգով շարժվելու եւ չցեղասպանվելու, հայրենիք, պետականություն չկորցնելու ոչ մի երաշխիք չտվեց:

Թուրքիայի հետ սիրախաղը կիսատ թողնելովՙ նորից անցավ Ադրբեջանին:

«Մենք ուզում ենք ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն վարել: Ճանապարհների օգտագործումը պետք է լինի պարեկակատերի կիրառմամբ: Դա սուվերենության հարց է: Մենք երբեք Արբեջանից «միջանցք» արտահայտություն չենք լսել,- ասաց Փաշինյանն ու երկու րոպե հետո ավելացրեց,-Ադրբեջանն անունը դրել է «Զանգեզուրի միջանցք» ու ասում էՙ եթե դա չտաք, մենք պատերազմով կստանանք: Մենք այս շանտաժի փաստը պետք է դնենք միջազգային հանրության առաջ»:

Միջանցք, կոմունիկացիա, ճանապարհներ եզրույթների հարցում էլ մանեւրեցՙ իբր Ադրբեջանն ու Թուրքիան միջանցք չեն ուզում, բայց կոմունիկացիաներ են տալիս, բայց մենք չենք ուզում: Ստացվում էՙ Ադրբեջանն ու Թուրքիան մեծահոգաբար ուզում են, որ մենք այդ կոմունիկացիաների, բաց ճանապարհների, մեր երկրով անցնող ավտոճանապարհների ու երկաթուղների (չշփոթել միջանցքի հետ) շնորհիվ զարգանանք, ապահով, խաղաղ ապրենք, մենք էլ չենք ուզում:

Հետո Փաշինյանը վրա բերեց. «Բայց մենք շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ:

Հայաստանն ասում էՙ ես պատրաստ եմ ապահովել Նախիջեւանի եւ Արեւմտյան Ադրբեջանի միջեւ ճանապարհ, բայց Հայաստանը պետք է որոշի, թե ինչ ճանապարհ: Դա նոր միջազգային ճանապարհ է, որի համար Հայաստանը պետք է շահագրգռված լինի: Ինչո՞ւ Հայաստանը պետք է հրաժարվի ճանապարհ տալուց: Այսօր շատ երկրներ պայքարում են, որ ճանապարհներն անցնեն իրենց տարածքով: Մենք ուզում ենք Կարս-Գյումրի ճանապարհը բացվի, որպեսզի մենք շահույթ ստանանք: Հիմա կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ասենՙ մենք ճանապարհ տալիս ենք, կոմունիկացիաները թող բացվեն, իսկ Հայաստանն ասիՙ ես ճանապարհ չեմ տալիս»:

Սիրախաղի երկրորդ արարն է, բայց այս անգամ նաեւ Հայաստանում իրեն ձայն տված, բայց վերջերս հիասթափված ու միգուցե իր հրաժարականը պահանջելու պատրաստ ընտրազանգվածի հետ:

Սիրախաղի ընթացքում թասիբն սկսեց եռալ, ավելի ճիշտՙ թասիբով վարչապետ խաղալու պահն էր հասունացել.«Ասում ենՙ միջանցք են տալիս, Սյունիք են տալիս: Եթե Հայաստանը տվող լիներ, վերջին օրերի կրակոցները չէին հնչի: Բոլոր հնարավոր ձեւերով փորձում ենք Հայաստանի շահը պաշտպանել, ու դրա համար կրակոցներ ենք ստանում ու հնարավոր էՙ էլի կստանանք»:

«Էլի կստանանք». այսինքնՙ նրանք Զանգեզուրի միջանցք են ուզում, ես չեմ տալիս, դրա համար էլ, իմ հպարտ ժողովուրդ, ադրբեջանցիները ձեզ սպանում են, Հայաստանի սուվերեն տարածք են մտնում ու ձեր զինվոր տղերքին գնդակահարում, գերի տանում: Դե տեսնեմՙ մինչեւ երբ եք դիմանալու միջանցք չտալու, կոմունիկացիաներին չհամաձայնելու պայմաններին:

Հասավ գերիներին:

«24 զինծառայող, չճշտված տեղեկութունների համաձայն, գերեվարված են ու նրանց թիվն ավելի մեծ է: 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված: Գերեվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից մեկը թեթեւ վիրավոր չի եղել: Մենք նրանց բոլորի վերադարձի ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»,-գերեվարվածների մասին ըստ էության նոր տեղեկություններ հայտնեց Փաշինյանը:

Անցավ ոչ թե գերի ընկնելու, այլ գերի հանձնվելու թեմային: Հանձնվելու… սա վարչապետի բառապաշարում նոր ձեւակերպում է, որը հեռահար նպատակներ ունիՙ Հայաստանի տարածքները թշնամուն «հանձնելու» մեղքը գցել բանակի, զինվորի, ոչ թե գերի ընկնող, այլ «գերի հանձնվող» զինծառայողի վրա: Ի դեպ, այն զինվորի վրա է մեղքը գցում, որը խրամատից կապվում է հրամանատարի հետ ու ասում, որ քանի որ փամփուշտները վերջացել են, ինքը նռնակը քաշում է, ինքնասպան լինի, որ թշնամուն ձեռքը գերի չընկնի, այն զինվորի, որը ադրբեջանցու գլխարկ է դնում ու գնում ադրբեջանցու խրամատից փափուշտ գողանում, որ Հայաստանի սահմանները պաշտպանի:

Մի ժամանակ գերիներին հերոսացնող, իսկ հիմա գերի հանձնվելը դատապարտող Փաշինյանը հայտարարեց.«Քննվում են գերեվարվելու հանգամանքները, բա զինծառայողը գերի է ընկնում, մենք չպե՞տք է քննենք: Պետք է յուրաքանչյուր դեպք քննվի զինվորական երդման հետ հարաբերությունների մեջ: Այնտեղ, որտեղ կա քրեական պատասխանատվության հիմք, գերեվարման գործով մարդկանց մեղադրանք է առաջադրվել եւ այդ գործերը գնալու են դատարան»:

Նրա խոսքից պարզ դարձավ, որ միայն այն դեպքում է գերի ընկնելը արդարացված, երբ զինվորը ծանր վիրավորվել է եւ ի վիճակի չէ կռվել: Ի դեպ, նա ասաց, որ գերիների մեջ նման ծանր վիրավոր զինվոր ունենք, բայց նրա եւ մյուսների ազատ արձակման վերաբերյալ էլ հայտնեց, որ ակնկալիքներ մոտ ապագայում չունենանք:

Ահա եւ վերջ գերիներ մասով:

Հետո Փաշինյանն ասաց, որ սահմանազատման ու սահմանագծման համար հիմք են հանդիսացել Հայաստանի սովետական քարտեզները, ըստ որոնցՙ Գորիս-Կապան ճանապարհը չի անցնում Հայաստանի տարածքով: Հավաստիացրեց, որ յուրաքանչյուր միլիմետրի ճշգրտությամբ է սահմանը գծվում: Բայց այն, որ թշնամին Հայաստանի սուվերեն տարածքից ներս է մտել ու 45 քկմ գրավել, այդ հարցի վերաբերյալ լողաց ու լողաց, վերջը ոչ մի բացատրություն այդպես էլ չտվեց: Միայն ասաց, որ դրա համար էլ իրենք համարում են, որ Ադրբեջանն ագրեսիա է գործադրել ու դրան պետք է միջազգային գնահատական տրվի: Իսկ թե ե՞րբ ու ինչ մակարդակի գնահատական պետք է տրվի, պարզ չէ, հետեւաբար, պարզ չէ Հայաստանի տարածքի 45 քկմ-ի ճակատագիրը:

Իրենից սահմանազատման ու սահմանագծման փաստաթուղթ պահանջողների բերանն էլ այսպես փակեցՙ ի՞նչ փաստաթուղթ, ի՞նչ բան: Դա ընդամենը սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով ստեղծելու մասին թուղթ է:

Այնպես որ, հանգիստ նստեք տեղներդ:

Նախորդ գրառումը

ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔԻՑ ՀԵՏՈ ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ ԲՐՅՈՒՍԵԼՆ Է

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆՙ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆՙ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական