Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵԿՎԱ ԵՎ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՅԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Անհրաժեշտ էր լսելի դարձնել այս ձայները, այս դեմքերն ու անուններըՙ մահացած թե կենդանի: Եվ նրանք արեցին դա. բոլոր ոլորտների 3200 ողջ թե մահացած հայտնի հայերի կենսագրական հոդվածներ ներկայացված են մի գեղեցիկ քառագույն հրատարակության մեջՙ ինչպես Larousse հատուկ անունների բառարանը:ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, ՓարիզԲազմաթիվ տարիների քրտնաջան աշխատանք պահանջվեց ավարտելու համար այս տիտանական ծրագիրը: Ինչպես նշում է պատմաբան Վենսան Դյուկլերն իր ցնցող նախաբանում, «Այս գիրքն անբաժանելի է հայ ազգից […]: Այն փաստը, որ կենսագրական այս բառարանը լույս է տեսնում նման նրբաճաշակությամբու մանրամասների ճշգրտությամբ, հայ ազգի վառ ապացույցն էՙ Լեռնային Ղարաբաղում գոյության իրավունքի խաթարման փորձությունից ընդամենը մեկ տարի անց»:«Հայ դատի բառարանի» (Dictionnaire de la cause arme՛nienne, Edipol , 2002) հաջողությունից հետո, Արա Գրիգորյանն , իր վաղեմի բարեկամ Հրայր Հրաչյանի հետ, պրպտեց բազմաթիվ ու բազմազան մատենագիտական աղբյուրներ (մամուլ, Հայաստանում առկա հանրագիտարաններ, մասնագիտական բառարաններ…): Սեւրի Մխիթարյան վարժարանի նախկին այս երկու սաները ի թիվս բազում ընդհանրությունների, կրում են տպագիր նյութի նկատմամբ սերը, Հայ դատի, ինչպեսեւ հայ մշակութային եւ սոցիալական ժառանգության պաշտպանությունը: Հսկայական աշխատանքի շնորհիվ նրանք կարողացան ի ցույց դնել իր պատմական հողի վրա պահպանած ու քաղաքակրթությանը խարսխված ազգի հարստությունը, ներկայացնել Սփյուռքի հարստությունը, որտեղ արվեստագետների, գրողների, գիտնականների, հայտնի եւ անհայտ, ողջ թե մահացած հայերի անհատական հաջողությունները հիրավի հաստատում են ընդհանուր մի գիծՙ կերտել հավասարակշռված մենագրություններ, առերեսվել անցյալին ու ներկային, գիտակցել հայ իրականությունը, նրա բազմազանություննՙ իր ներդաշնակ ամբողջության մեջ, կիզակետում պահելով Ֆրանսիայի եւ ֆրանսախոս երկրների հայությանը:Ընթերցողը կգտնի հպարտանալու նոր առիթներ այստեղ ընդգրկված անձանց նվաճումների եւ գործերի շնորհիվ: Սա նաեւ միջոց է Հայաստանը կրկին ներառելու համամարդկային պատմության մեջ, ամրապնդելու բնաջնջման վտանգին ենթակա ժողովրդի տոկունությունը, ինչպես նաեւ համախմբելու ավելի ու ավելի անկազմակերպ դարձող ու մասնատվող սփյուռքահայությանը:Արժեքավոր են նաեւ անձնանունների, տեղանունների եւ հապավումների ցանկերի հավելվածները: Չմոռանանք էլեկտրոնային ձեւաչափով առկա արդիականացումներն ու թարմացումները: Սակայն հաջողության գրավականն այն է, որ նրանք կարողացել են գտնել հանրության ակնկալիքներին լիովին համահունչ ձեւ ու բովանդակություն:Իր վերջաբանում Միշել Մարյանը, որ յուրովի շարունակում է Պատմահայր Մովսես Խորենացու հավակնությունը, հիշեցնում է վերջինիս խոսքերը. «Թեպետ մենք փոքր ածու ենք եւ թվով շատ սահմանափակ ու զորությամբ տկար եւ շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց եւ այնպես մեր երկրում էլ գրելու եւ հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»:Արարչագործության եւ հանձնառության կոչՀոդվածներից յուրաքանչյուրը ներկայացնում է հետաքրքրական կենսագրություններ, անօրինակ կյանքի ուղիներ թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում: Հայերի համաշխարհային կյանքը սփռված է այս բաց գրքում, որն ամենեւին չես հոգնում թերթել: Այն ըստ պատշաճի անդրադառնում է մոռացված անուններիՙ արժանի տեղ հատկացնելով նրանց հայության փառքի ու ազգապահպանության մեջ: Եվ ահա, հավատարիմ մնալով Մխիթարյանների, Թեոդիկի «Ամէնուն տարեցոյցի» մեծ ավանդույթներինՙ հեղինակները կարողացել են ի մի բերել մի գիտելիք, որը, չբավարարվելով լինել լոկ փոխանցման գործիք, նաեւ արարչագործության եւ հանձնառության կոչ է նոր սերունդներին:Մերՙ ժամանակակիցներիս համար, սակայն, սա ամենից առաջ նաեւ կոչ է գիտակցելու, որ հայությունը միասնաբար կարող է հզոր ուժ դառնալ, եթե կարողանանք անհաջողություններից քաղել ճիշտ դասեր:Hrasr Heratchian et Ara Krikorian,Le dictionnaire biographique. Arme՛niens d hier et d aujourd hui Pre՛face de Vincent Duclert, Kirk Publishing, 2021. 700 էջ, 39 գիրքը պատվիրելու համար գրել հետեւյալ էլ-հասցեին. akrik@orange.fr
Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Ֆրանսիա
Նախորդ գրառումը

ԳԱՅԱՆԵ ՕՀԱՆՅԱՆԻՙ «ՀԱՅՐԵՆԱԽՈՍ ՆՎԱԳՆԵՐ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԱՐԲԻԻ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական