Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուղիղ ձեւո՞վ, թե ի-ով. նորից մեր փողոցների անվանման սխալի մասին

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված էր մեր 4-5-րդ դարերի հայտնի պատմիչի անունը կրող երեւանյան մի փողոցի անվանատախտակի լուսանկարը եւ հարց էր տրվել՝ այդ անվան ո՞ր տարբերակն է ճիշտ՝ (Փավստոս) Բյուզա՞նդ, թե՞ Բուզանդ. այն միշտ տարբեր գրությամբ է հանդիպում: Լուսանկարի ցուցանակում յ-ով տարբերակն է գրված, սակայն որքան մեզ հայտնի է, գիտականորեն առավել ընդունված է առանց յ-ի տարբերակը:

Բայց այդ ցուցանակում, դատելով լուսանկարից, կա նաեւ մեկ այլ, ընդհանուր տարածում գտած սխալ: Այնտեղ գրված է՝ Փ. Բուզանդ 53-55 (թվերը տվյալ շենքերի համարներն են): Մինչդեռ ըստ կանոնի պետք է լինի ոչ թե Բուզանդ, այլ Բուզանդի՛, որ կնշանակի նրա անվան փողոց: Նույն կերպ եւ պետք է լինի, ասենք, Սայաթ-Նովայի եւ ոչ թե Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհի եւ ոչ թե Գարեգին Նժդեհ, Շիրակացու եւ ոչ թե Շիրակացի փողոց, պողոտա ու հրապարակ: Իսկ մեր ոչ միայն քաղաքամայր Երեւանում, այլ նաեւ մյուս քաղաքներում, մեծ գյուղական վայրերում տարեցտարի ավելի արմատացել է նման անվանումների ուղիղ, սխալ ձեւը:

   Ամենայն հավանականությամբ այս սխալը եկել է Տերմինաբանական կոմիտեի 1970-80-ական թվականների տեղեկատուում հրապարակված, ավելի վաղ գրված «Փողոցների հայերեն անվանումների եւ սրանց ռուսերեն տառադարձության մասին» որոշման 1-ին կետի թյուրըմբռնումից: Գուցե ավելի ճիշտ կլիներ ասել՝ այդ կետի ձեւակերպման առաջացրած շփոթից: Այնտեղ սահմանված էր, որ հայկական ազգանուններով կոչված փողոցները պետք է անվանել եւ գրել ազգանվան ուղիղ եւ ոչ սեռական հոլովաձեւով… Ու չնայած հայկական ազգանուններ ասելով, ըստ նույն կետում բերված օրինակների, նկատի էին առնվել միայն յան-ով (Աբովյան, Նալբանդյան, Շահումյան եւ այլն) ավարտվողները, որոնցում թեկուզ այժմ մթագնած՝ կա սեռական հոլովի, պատկանելության իմաստ, հանրային գիտակցության մեջ այդ «ուղիղ եւ ոչ սեռական հոլովաձեւով» պահանջը մակաբերվել էր փողոցների բոլոր հայական ու գուցե նաեւ  ոչ հայկական անվանումներին:

Ակնհայտորեն խնդիրը հստակեցնելու եւ իրավիճակը շտկելու նպատակով արդեն 1990-ական թվականներին կայացվել է  Հայերենի բարձրագույն խորհրդի՝ ցավալիորեն կարճ կյանք ունեցած կառույցի վերաշարադրված որոշումը՝ «Փողոցների եւ հրապարակների հայերեն անվանումների մասին»: Այն կազմվել է նույն հեղինակի՝ անվանի լեզվաբան-հայագետ, համալսարանական-բանասերների մի քանի սերունդ կրթած Հովհաննես Բարսեղյանի կողմից, հաստատվել Լեզվի պետական տեսչության պետի 1997 թ. եւ 2000 թ. հրամաններով:

Ըստ կատարման ենթակա այս նորացված որոշման, փողոցների, պողոտաների, հրապարակների անունները, բացի յան-ով, նկատենք նաեւ՝ ական-, ային-ով  վերջացողներից,  պետք է գործածվեն ի-ով եւ այլնով վերջավորվող սեռական-տրական թեք հոլովաձեւով. օրինակ՝ Բակունցի փողոց, Արցախի փողոց, Ծերեթելու փողոց, Մաշտոցի պողոտա, Պուշկինի փողոց, Չարենցի փողոց, Րաֆֆու փողոց, Տպագրիչների փողոց, Աղբյուր Սերոբի փողոց, Հրաչյա Քոչարի փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Արշակունյաց փողոց, Մայիսի 9-ի փողոց, Գարեգին Նժդեհի հրապարակ, Հանրապետության հրապարակ եւ այլն:

Իսկ դրանց միայն յան-ով կամ յանց-ով վերջացող անվանումները պետք է գործածվեն ուղիղ ձեւով. օրինակ՝ Աբովյան փողոց, Թումանյան փողոց,  Սուրենյանց փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Հակոբ Պարոնյան փողոց, Մարշալ Բաղրամյան պողոտա, Շահումյան հրապարակ:

Սովորաբար սխալը շուտ է տարածվում, ուղղվում է դժվար: Բայց ուղղել պետք է:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ  

Գյումրի

Նախորդ գրառումը

Անկանխիկ գնումների մասին օրենքը՝ գլխացավանք` մանր ու միջին բիզնեսի համար

Հաջորդ գրառումը

Հայաստանի արտաքին հարաբերությունների պարադոքսալ նկարագիրը

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի արտաքին հարաբերությունների պարադոքսալ նկարագիրը

Լրահոս

Հաջիևի այցից հետո Նիկոլ Փաշինյանն ուժգնացրել է ընդդիմության հանդեպ խոսույթի ռեպրեսիվ տրամաբանությունը

17/06/2026

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեևի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկերը կառավարելու համար էր, երբ նրան հարցրել...

Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված նոր քրեական վարույթը արհեստական և հնարած է. Արամ Օրբելյան

17/06/2026

Փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված նոր քրեական վարույթը «արհեստական և հնարած» է։ Նա նշել է,...

Փաշինյան Նիկոլի «հրապարակներ դուրս գալու» կոչերը տրամաբանական են միայն առաջին հայացքից

17/06/2026

«Ձայները կեղծվել են ու տանը վեր ընկա՞ծ եք, ձայները կեղծվել են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ»,-ասում է Փաշինյան Նիկոլը: Վերջինս...

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ

17/06/2026

Մեղադրանք և կալանք. ԿԸՀ-ն Դավիթ Ղազինյանի վերաբերյալ 2 միջնորդությունն էլ բավարարեց

17/06/2026

ԿԸՀ-ն քննեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ ԿԸՀ-ն միանգամից երկու միջնորդությունն էլ բավարարեց՝ մեղադրանք և...

Եթե ինձ դուր չգա հուշագիրը, եթե նրանք չլսեն, մենք կրկին կսկսենք ռումբեր նետել Իրանի վրա. Թրամփ

17/06/2026

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսվում է ստորագրել ուրբաթ, վերջնական չէ, և Վաշինգտոնը կարող է վերսկսել հարվածները Իսլամական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական