Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուսավորականները դեռ ընտրություններից հետո էին մթագնել

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները բավական ծանր են տարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները։ Բոլոր հաշվարկները, թե խորհրդարանում ցանկալի մանդատներ կստանան, մի օրում փոշիացել են։ Ի դեպ, նրանք ոչ թե նվազագույն թվով, օրինակ, 5, այլ ավելի շատ՝ 10-15, մանդատի ախորժակ են ունեցել։ Արդյունքները սակայն ցույց տվեցին, որ լուսավորականները, 44-օրյա պատերազմից հետո ստեղծված քաղաքական ուժերից, օրինակ, «5165» շարժումից էլ քիչ ձայն հավաքեցին։ Թե ո՞րն էր պատճառը, ԼՀԿ-ականներն ամենքից լավ գիտեն։ Փաստ է՝ իրենց լիբերալ համարողները 2021-ի հունիսի 21-ից հետո մթագնել ու լուսավորվելու համար բոլոր ճիգերն էին գործադրում։ «Ազգ»ի տեղեկություններով՝ ԼՀԿ-ականները խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո երկար ժամանակ գցել-բռնել են, թե ինչպես անեն, ինչ օրակարգ որդեգրեն՝ վերականգնելու համար երբեմնի վարկանիշն ու հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանին քննադատելն օգուտ չի բերում։ Երկարատեւ ու բուռն քննարկումներից հետո (ինչի հետեւանքով կուսակցական անդամակացությունն ԱԺ ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը դադարեցրեց ) որոշել են ամուր բռնել Փաշինյանի գիծն ու «ո՛չ յեղել, ո՛չ դեղել» նրան։ Լուսավորականներն այժմ թեեւ փորձում են ներկայացնել, թե իրենք Փաշինյանի օմբուդսմենը չեն, բայց իրենց կուսառաջնորդ ու հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանի խելքին ընկած՝ օրվա իշխանությանը շահերը սպասարկող հայտարարություններով ու Նիկոլ Փաշինյանին ատամներով պահելու ձգտումը (ինչն, ի դեպ, կողքից բավական տգեղ է նայվում), դրա վկայումն է։ Էդմոն Մարուքյանն այժմ արդարանում է, թե սխալվել կամ շտապել է՝ նոյեմբերի 9-ին հայտարարությանը «կապիտուլյացիա» որակում տալով։ Բացատրում է, թե միջազգային հարթակներում կապիտուլյացիան բոլորովին այլ մեկնություն ունի։ Նույն պահին սակայն շտապում է վրա բերել, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանն է Ադրբեջանից հաշտություն ու զինադադար աղերսել։ Երբեմնի անկախ պատգամավորը սակայն մի պահ ինքն իրեն հարց չի տալիս, որ եթե անգամ այդպես է եղել, ապա կարիք կա՞ արդյոք այդ մասին հրապարակավ ու ի լուր աշխարհի հայտարարել այժմ։ Ի դեպ, իշխանության գիծը բռնած, բայց իրեն ուլտրաընդդիմադիր համարող Մարուքյանը տարիներ առաջ էլ ասում էր, թե Քառօրյա պատերազմը կանգնեցվել է, քանի որ Ադրբեջանը սարսափած էր հայկական զինուժից։

Անկեղծ ասած չգիտեմ՝ ինչքանո՞վ է իմաստալից անդրադառնալ մի կուսակցության, որն իր մի քանի տարվա պատմության ընթացքում հասցրել է լիդերների ու հիմնադիրների կորուստներ ունենալ եւ քաղաքական դաշտի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դեմքերի հետ գինի խմել, ղափամա ուտել, գաղտնի սուրճ խմել ու բռունցքներ ցույց տալ խորհրդարանում։ Ինչեւէ, այդ կառույցի ներսում մարդիկ կան, որոնց քաղաքական հետագծի վրա հետքեր տեսնել չէի ցանկանա, բայց նրանց այժմյան՝ ատամներով առաջնորդին պաշտպանելու ու երփնավառ գույներով նրա բծերը մաքրելու մոլի մաքառումները զուտ մադկայնորեն անհանգստացնում են ինձ։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գործողությունների շարք է պլանավորված, որը պետք է իրականացնենք փողոցում․ Սեյրան Օհանյան․ «Իրավունք»

Հաջորդ գրառումը

Ուկրաինայի ինքնիշխանությունը պահպանելը չէ, այլ Ռուսաստանի հաղթանակն է մտահոգում

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ուկրաինայի ինքնիշխանությունը պահպանելը չէ, այլ Ռուսաստանի հաղթանակն է մտահոգում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական