Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարեւոր «մեսիջներ»՝ Նիկոլ Փաշինյանից

15/04/2022
- 15 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում նախորդ տարվա կառավարության կատարողականը ներկայացնելիս, Հայաստանի ու Արցախի ապագայի մասով կարեւորագույն որոշ «մեսիջներ» հղեց:

Փաշինյանի հայտարարությունների տողատակերը հասկանալու համար առանձնապես մեծ ջանքեր գործադրել պետք չէ, ամեն բան գրեթե պարզ ու հստակ էր ասվում: Նախ նշենք, որ նրա խոսքի թե՛ տոնայնությունն ու առոգանությունը, թե՛ բառապաշարը տարբերվում էին Արցախի ու պատերազմի մասով մինչեւ այժմ ունեցած մնացյալ ելույթներից: Ի տարբերություն նախկին՝ մուննաթով շաղախված ելույթների, այժմ առավել զուսպ, հարցի հասցեատերն ու պատասխանատուն լինելու դիրքերից էր խոսում: Փաշինյանի չվրդովվելու պատճառը, գուցե, այն կարող էր լինել, որ այս շաբաթ մեկնարկած քառօրյային խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցում, բոյկոտել էին: Ինչեւէ, դառնալով նրա հայտարարությունների բովանդակությանը՝ մի քանի հանգամանք առաձնացնենք:

Վարչապետ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ ավելի բաց խոսեց տարածքներ զիջելու, զոհերի ու Արցախի կարգավիճակի մասով միջազգային հանրության ընկալումների մասին: «Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա». Փաշինյանի՝ կառավարության կատարողականի մասին զեկույցի ժամանակ ասվածից է միտքը, որ վերաբերում է Արցախի 7 շրջաններին: Փաշինյանը, փաստացի, խոստովանում է՝ «ոչմիթիզականության» սկզբունքով է առաջնորդվել, ու գուցե դա է եղել պատճառը, որ ինքը «Արցախը Հայաստան է, ու վերջ», իսկ թիմակիցներ Ալեն Սիմոնյանի ու Սուրեն Պապիկյանը «Աղդամը իմ հայրենիքն է» հայտարարություններն են արել: Բայց սրանք եղելություններ են, որոնք որեւէ կերպ փոխել չենք կարող: Եթե անգամ Փաշինյանն այժմ կանգնի Ստեփանակերտի հրապարակում (պատերազմից հետո, ի դեպ, նա Արցախ չի գնացել) ու գոռա, թե «Արցախը Հայաստան չի, վերջակետ», դրանից զոհվածները չեն կենդանանալու ու ո՛չ Հադրութն է մերը լինելու, ո՛չ էլ՝ Շուշին:

Փաշինյանն իր զեկույցում խոսեց նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: «Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է. մի փոքր իջեցրեք ձեր սահմանած նշաձողը Արցախի հարցում, եւ դուք կունենաք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա: Հակառակ դեպքում նրանք խնդրում են իրենց վրա ոչ մի հույս չդնել: Դա կապված է ոչ թե նրա հետ, որ նրանք չեն ցանկանում մեզ օգնել, այլ այն բանի հետ, որ նրանք պարզապես չեն կարող մեզ օգնել»,- պարզաբանում է Փաշինյան ու ըստ էության հասկացնում, որ 3000 ք/մ տարածքով Արցախի հետագան Ադրբեջանի կազմում լինելն է: Ավելին՝ դեռ հարց է՝ Արցախն ինչ-որ կարգավիճակ կունենա՞, թե՞ Ադրբեջանն արդեն դրան էլ համաձայն չէ՝ «եթե տարածքային ամբողջականությունը ճանաչում ես, հետեւաբար ի՞նչ կարգավիճակ» տրամաբանության մեջ:

Վարչապետ Փաշինյանն Ադրբեջանից արդեն դեպի Հայաստան եկող վտանգների մասին էլ է ակնարկում, այն է՝ Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման ժամանակ մեր հարեւանները կարող են տարածքային հավակնություններ ունենալ ու դրան հասնելու համար ընդհուպ միջադեպեր հրահրել: Երկրի առաջնորդն ասես ապահովագրում է իրեն, որ եթե ՀՀ սուվերեն տարծքում օրերից մի օր բախումներ լինեն կամ առանց լինելու մեր տարածքներն էլ մերը չլինեն (Աստված մի արասցե), ապա հիշեցնի, թե «բա որ ասում էի»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Ազգային ժողովի գլխավոր ամբիոնի մոտ ասես դիմելով «ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին»՝ Փաշինյանը հուզվում ու Աստծո պատվիրաններին է հղում անում, թե «մեղավոր եմ զգում նաեւ Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ Երանի խաղաղարարներին, որովհետեւ նրանք պիտի Աստծո որդիներ կոչվեն»: Հավատավոր լինելը, իհարկե, լավ բան է, բայց հիշեցնենք՝ աստվածաշնչյան պատվիրաններից մեկն էլ ասում է. «Աստծո անունը զուր տեղը մի՛ տուր»:

Նախորդ գրառումը

Փաշինյանը չունի որևէ մանդատ՝ Արցախի և արցախահայության փոխարեն կայացնելու նրանց ճակատագրի վերաբերյալ որոշում․ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Ատելութիւնը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ատելութիւնը

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական