Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության հեռանկար Վիեննայում, պատերազմի տագնապ Ուկրաինայում

18/02/2022
- 18 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Ուկրաինական ճգնաժամը կխոչընդոտի՞  Համատեղ գործողություններիհամապարփակ  ծրագրի (ՀԳՀԾ) վերականգնմանը 

Կիեւում Իրանի դեսպանությունը, Ուկրաինայի մայրաքաղաքում  հավատարմագրված մյուս  դեսպանատների նման, անհրաժեշտ է համարել մոտալուտ վտանգի մասին զգուշացնել իր քաղաքացիներին՝ կոչ անելով  պատրաստ լինել հնարավոր արտակարգ իրավիճակներին եւ մշտապես կապ հաստատել ԻԻՀ դեսպանության հետ: 

Ուկրաինական տագնապի կապակցությամբ իրանական կողմի պաշտոնական տեսակետի մասին հայտարարությամբ է հանդես  եկել ԻԻՀ  ԱԳՆ մամուլի խոսնակ Խաթիբզադեն, նշելով, որ Թեհրանը ուշի-ուշով եւ տագնապով է հետեւում ուկրաինական դեպքերին: Նա հավելել է, որ Իրանը մտահոգ է Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ լարվածութայն ահագնացման համար, եւ որպես երկու հակամարտ կողմերի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր, կողմերին հորդորում է տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով, եւ իր պատրաստակամությունն է հայտնում կողմերի տեսակետները մոտեցնելու հարցում ջանքեր գործադրել:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ իրանական կողմի մտահոգության մասին է վկայում  նաեւ փետրվարի 14-ին ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի ու ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկվել են թե՛ ուկրաինական ճգնաժամի, եւ թե՛ ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններին  վերաբերող  հարցեր: 

Իրանը մտահոգ է ոչ միայն Ուկրաինայում բնակվող իր քաղաքացիների կյանքի ու  աշխարհացունց պատերազմի անդառնալի հետեւանքների համար, այլեւ բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ ուկրաինական ճգնաժամն իր բացասական  ազդեցությունն է թողնելու  նաեւ  Իրանի մասնակցությամբ Վիեննայում ընթացող Համատեղ գործողությունների համապարփակ  ծրագրի (ՀԳՀԾ) բանակցությունների վրա, քանի որ այդ գործընթացին մասնակցում  են առճակատման մեջ ներգրավված  թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը եւ թե՛ Եվրոպան: Իրանը նաեւ չի բացառում, որ Մոսկվան Եվրոպայից, ՆԱՏՕ-ից ու ԱՄՆ-ից  շահութամասեր  կորզելու  նպատակով,  կօգտագործի  իրանական խաղաքարտը:

Թեեւ Թեհրանը գիտակցում է, որ ոչ իրանանպաստ հետեւանքներին հակադրվելու միջոցը  ԱՄՆ-ի հետ չմիջնորդավորված բանակցություններ սկսելն է, այնուամենայնիվ, զգուշավորությամբ է վերաբերում  իսլամական հեղափոխության  դավանած սկզբունքներին հակասող  նման  որոշում կայացնելուն:

Բանակցային գործընթացին հոռետեսորեն է  մոտենում   նաեւ   Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար  Ալի Շամխանին, որ փետրվարի 13-ին  իր թվիթերյան էջում կատարած գրառումով տեղեկացրել է Վիեննայում Իրանի բանակցող թիմը ղեկավարող Բաղերի Քյանիի հետ հեռախոսազրույցից իր մոտ ձեւավորված ոչ լավատեսական տպավորությունների մասին:   Շամխանին կարծում է, որ Թեհրանն իր  հետապնդած նպատակներին  հասնելու հարցում լուրջ դժվարությունների է հանդիպելու:

Ուկրաինական ճգնաժամի սրմանը զուգընթաց,  Վիեննայում ընթացող բանակցությունների արդյունքների մասին   կան  նաեւ լավատեսական մոտեցումներ: Կա տեսակետ, որ անկախ առճակատման ծավալներից ու դրա անդառնալի հետեւանքներից, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն իրենց բնական հունով կընթանան: Ավելին, հուսադրող տեղեկություններ են շրջանառվում  բանակցային գործընթացի դրական ելքի մասին: Նման լավատեսական կանխատեսումների համար հիմք է հանդիսացել մոտալուտ պատերազմի վտանգը, որի պատճառով էլ  բանակցությունների հիմնական երկու կողմերը՝ Թեհրանն ու Վաշինգտոնը կձգտեն  օր առաջ  լուծել հարցը:

Բանակցությունների դրական ընթացքը կանխատեսող  վերլուծաբանների մյուս  փաստարկն էլ այն է, որ, դեմոկրատական Ջո Բայդենի կառավարության բանակցող  թիմը, Վիեննա գործուղվելով,  հենց սկզբից երկու նպատակ է իր առջեւ դրել: Նախ, ԱՄՆ-ի կարեւոր  ձեռքբերումը համարվող ՀԳՀԾ-ի պայմանավորվածություններին վերադառնալով՝  բարձրացնել  Բայդենի քաղաքական ու բարոյական հեղինակությունը, եւ, հետո, հասնել ՀԳՀԾ-ն  չեղարկած Թրամփի հեղինակազրկմանը, ապացուցելով, որ վերջինիս կողմից իրականացված պատժամիջոցները որեւէ կերպ չեն կարողացել զսպել Իրանին՝ հրաժարվելու իր նպատակներից, եւ ընդհակառակը, առավել հաստատուն քայլերով միջուկային զենքին հասու դառնալու ծրագիրն իրականացնելու համար, ավելի   նպաստավոր պայմաններ են ստեղծել Թեհրանի համար: Վիեննայում ընթացող բանակցությունների մասին առկա լավատեսական ու հոռետեսական կանխատեսումներով հանդերձ, այսօր միջազգային հանրությունը կանգնած է ճգնաժամի օրավուր խորացման առաջ:  Նույնիսկ պատերազմի բռնկման ժամկետներ են կանխատեսվում: Իսկ ժամանակակից աշխարհն այնքան է փոքրացել, որ ամեն մի բռնկում, այն էլ աշխարհի գերտերությունների ներգրավվածությամբ,   կարող է շղթայաբար ազդել  այլ երկրների, այդ թվում՝  մեր փխրուն տարածաշրջանի վրա:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Ի ՀՈՒՇ. ՍԱՐՔԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ  (1931-2022)

Հաջորդ գրառումը

Վարակին «բարիքները»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Վարակին «բարիքները»

Լրահոս

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Հայաստանից ավելի քան 183 օր բացակայող քաղաքացիները կզրկվեն ընտրելու իրավունքից

20/06/2026

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հանդես է եկել ընտրական օրենսդրության փոփոխությունների նախաձեռնությամբ։ Նա մասնավորապես պարզաբանել է, որ ըստ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական