Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Արցախի 75 տոկոսը հանձնել են ու «դմփ-դմփ-հու» են գոռում. Շարմազանով

Կապիտուլյանտը «դուխով» երգի տակ պարում է, իսկ Շուշին ու Հադրութը հանձնված է,5.000 տղերքն էլ գնացին հավերժություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել։

Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ….

Մենք որպես Ազգ Պետականության իրավունք չունենք….

Կապիտուլյանտը «դուխով» երգի տակ պարում է ,իսկ Շուշին ու Հադրութը հանձնված է,5.000 տղերքն էլ գնացին հավերժություն։

Արցախի 75 տոկոսը հանձնել են ու «դմփ-դմփ-հու» են գոռում։

Մեծն Հրանտ Մաթեւոսյանին հիշեցի՝ Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ:

Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում:

Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»,֊գրել է Շարմազանովը։