Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վրաստանի վարչապետը կժամանի Երևան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: 

Նախատեսվում է նաև երկու երկրների վարչապետերի առանձնազրույց: