Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Դատապարտյալը բժշկի անվան տակ մի կնոջից 5000 դոլար ու ոսկյա ժամացույց է շորթել

ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձերբակալել են խաբեությամբ 5000 դոլար և 20 գրամ քաշով ոսկյա ժամացույց յուրացրած 44-ամյա կնոջը։

Ոստիկանությունից  հայտնում են, որ Մագա անունով ներկայացած կինը բաժնում խոստովանել է, որ գումարը և ոսկյա ժամացույցը ինքն է վերցրել տուժողից, բայց փոխանցել է երրորդ անձի։

Պարզվել է, որ խարդախությունը կազմակերպել էր քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող 48-ամյա տղամարդ, որը ներկայացել էր որպես բժիշկ` Տիգրան Հարությունյան անուն– ազգանունով։ Նա պարտավորվել էր տուժող կնոջը վաճառել բժշկական սարքավորումներ, իսկ Մագա ներկայացած կնոջն էլ ասել էր, որ իր բնակարանը վաճառել է տուժող կնոջը և պետք է նրանից գումար ստանա:

Արդյունքում Մագա անունով ներկայացած կինը մաս-մաս ստացել է այդ գումարը տուժող կնոջից և փոխանցել քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող 48-ամյա տղամարդուն։