Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախում 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 կրթական հաստատություն փակ է

Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի բացակայության պատճառով. «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Արցախի շրջափակման մեկ ամիս. ադրբեջանական ագրեսիվ պահվածքի հետևանքով հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի պակասի պատճառով»,- գրել է Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը նաև հայտնել է, որ 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 հիմնական կրթական հաստատություն փակ է: