Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լեո Նիկոլյանը Փարիզում ձերբակալվել է

Ֆրանսիայում  կալանավորվել է ֆրանսահայ լրագրող-վավերագրող Լեո Նիկոլյանը, որի մուտքը ապրիլի 22-ին Հայաստան արգելեց Փաշինյանի իշխանությունը։ Նիկոլյանը 40 օրից ավելի հացադուլ արեց՝ սպասելով ՀՀ պատկան մարմինների պատասխանին, թե ինչու է իր մուտքը Հայաստան արգելված։

Երկարատև հացադուլից հետո նրան հենց «Զվարթնոց» օդանավակայանից հարկադրանքով կրկին վերադարձրեցին Ֆրանսիա։

Ֆրանսիական պարբերականները գրում են, որ նա ձերբակալվել է Փարիզում՝ հասարակական ավտnբուսի մեջ տեղի ունեցած «ինչ-որ անհանգստացնող» միջադեպից հետո՝ շինծու անտիսեմիտիզմի մեղադրանքով։ Ըստ պարբերականի` Նիկոլյանն իբրև թե ծաղրել է  հրեա ուղևորին։