Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսրայելի զինուժը Թուլկարմ քաղաքում սպանել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարին

ՀԱՄԱՍ-ի հրամանատարը և չորս զինյալներ սպանվել են Հորդանան գետի արևմտյան ափի Թուլկարմ քաղաքի վրա Իսրայելի զինված ուժերի հարվածների ժամանակ։

Reuters-ը գրում է, որ ՀԱՄԱՍ-ի հրամանատարն ու զինյալները սպանվել են, երբ հրթիռը հարվածել է նրանց մեքենային։

Երկրորդ հրթիռակոծության ժամանակ եւս 4 մարդ է զոհվել։