Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սամվել Ֆարմանյանը գաղտնազերծել է Սարժ Սարգսյան-Նիկոլյա Սարկոզի բանակցություններից մի հատված

03/08/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» հիմնադիր Սամվել Ֆարմանյանը գաղտնազերծել է 2010 թ․ մարտի 10-ին Ելիսեյան պալատում  Սերժ Սարգսյան – Նիկոլյա Սարկոզի բանակցություններից որոշ մանրամասներ՝ հրապարակելով հատված իր հեղինակած «Միայնակ ընդդեմ ճակատագրի․ ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» հուշագրությունից։

«- Ֆրանսիան ձեզ մենակ չի թողնի, ձեր հակառակորդը պետք է կարողանա կա՛մ սեղմել ձեր ձեռքը, կա՛մ կրել դա չանելու հետևանքները,– Սարկոզի։

– Այս ընթացքում հետևում եմ Կոսովոյի խնդրի շուրջ Հաագայի դատարանում տեղի ունեցող քննարկումներին։ Շատ պայծառ մտքեր են հնչում՝ հիմնավորելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ու մենք մտածում ենք, թե ինչու մի դեպքում այդպես պետք է լինի, մյուս դեպքում՝ ուրիշ կերպ: Եթե մի հրաշքով Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ մեկ հայ չի մնա. էթնիկ զտումն Ադրբեջանին ծանոթ ձեռագիր է: Ես ինչպե՞ս կարող եմ բաց աչքով Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, պարո՛ն նախագահ: Ես ցանկացած, կրկնում եմ, ցանկացած գին պատրաստ եմ վճարել, բայց դա անհնար բան է,- Սարգ­սյան։

– Բայց այդ դեպքում նույն տրամաբանությամբ ադրբեջանցիներն էլ կասեն, թե Նախիջևանն է վտանգի մեջ,- Սարկոզի։

-Իհարկե, չեն կարող նման բան ասել, քանի որ Նախիջևանը սահման ունի իրենց դաշնակից Թուրքիայի հետ,- Սարգսյան։

– Այդ դեպքում ո՞րը պետք է լինի հաջորդ նախաձեռնությունը։ Ինչպե՞ս եք պատկերացնում հանրաքվեի անցկացումը,- Սարկոզի։

– Ինքնորոշման հնարավորություն տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց որևէ սահմանափակման,- Սարգսյան։

– Բայց հենց դա՛ է դժվարությունը: Ինչպե՞ս սահմանել, թե ովքեր պետք է մասնակցեն այդ հանրաքվեին,- Սարգսյան։

– Այնպես, ինչպես սահմանված է մադրիդյան սկզբունքներում ու մեր բանակցած փաստաթղթերում։ Այն համամասնությամբ, որ հայերն ու ադրբեջանցիները կազմել են ԼՂԻՄ-ի բնակչությունը ըստ խորհրդային վերջին մարդահամարի տվյալների՝ համապատասխանաբար մոտ 75 և 25 տոկոս համամասնությամբ,- Սարգսյան։

– Բայց Ադրբեջանն էլ պնդում է, որ բնակչության թվաքանակն այս ընթացքում փոխվել է, ու այլ կերպ է պատկերացնում հանրաքվեի մասնակիցների կազմը, թե ովքեր պետք է մասնակցեն այդ հանրաքվեին,- Սարկոզի։

– Ի՞նչ է նշանակում բնակչության համամասնության փոփոխություն: Հակամարտությունը ծագել է 1988 թ., և մեր բանակցվող սկզբունքներում գրված է, որ բնակչության համամասնություն ասելով՝ նկատի են առնվում 1989 թ. մարդահամարի տվյալները: Հենց այդ պատճառով էլ, ելնելով

ադրբեջանական կողմի նման պարզ վերաբերմունքից, պարո՛ն նախագահ, մենք ասում ենք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի կարող որևէ ապագա ունենալ, – Սարգսյան։

– Ամեն դեպքում դժվար է լինելու տարանջատել հանրաքվեի անցկացման հստակ սահմանները, թե որտեղ ու ինչ համամասնությամբ այն անցկացնել,- Սարկոզի։

— Ամեն ինչ շատ հստակ է. ԼՂԻՄ-ի տարածքում՝ 1989 թ. մարդահամարի տվյալների համամասնությամբ,- Սարգսյան։

– Մենք վերահաստատում ենք Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը։ Ես Ռուսաստանի նախագահ Մեդվեդևին խոստացել էի, որ այս մասին մանրամասնորեն կխոսեմ Ձեզ հետ։ Մենք ձեր փոխարեն չենք կարող որոշել ու քայլեր կատարել: Ես վերահաստատում եմ, որ Հայաստանը պետք է լինի մշտապես պաշտպանված ու այդ հարցում կստանա Ֆրանսիայի աջակցությունը: Բայց եթե իրադարձություններն այլ ընթացք ունենան, ապա դա կհանգեցնի պատերազմի, ու լավ չի լինի մեր հայ բարեկամների համար: Ես շատ հայ բարեկամներ ունեմ: Դուք մեծ տառապանքներ ու զրկանքներ եք կրել, ու չկա որևէ պատճառ՝ փոխելու մեր համերաշխությունը ձեզ հետ: Ես չեմ

ցանկանում պնդել այն, ինչ արդեն ասացի, բայց ուզում եմ ասել, որ ձեզ՝ հայերիդ, շատ եմ սիրում: Ինչ-որ պահի պետք է դրսևորել պատմական մոտեցում։ Եթե կանգնում ենք ճանապարհի կեսին, ունենում ենք թերություններ, ոչ առավելություններ: Դուք խաղաղության մարդ եք: Հայաստանի ու Թուրքիայի միջև հակամարտությունը միջազգայնորեն այնքան ճանաչված է, որ նրանք, ովքեր կլուծեն այդ հակամարտությունը, կդառնան նոր նելսոնմանդելաներ: Հայաստանը չունի նավթ ու գազ, բայց փոխարենն ունի համարձակ ու խելացի բնակչություն: Հետաքըրքիր երկիր է Հայաստանը. փոքր պետություն է, բայց ճանաչելի՝ ամբողջ աշխարհում: Դա մի կողմից առավելություն է։ Բայց գիտեմ, որ նաև այդ պատճառով է, որ հայերդ պատմության ընթացքում այդքան մեծ գին եք վճարել: Շատ քիչ ժողովուրդներ կան, որ լինելով այդքան փոքրաթիվ՝ այդքան մեծ ճանաչում ունեն աշխարհում ու այդքան մեծ հետաքրքըրություն են առաջացնում: Հայաստանի նախագահին այդ ամենը հսկայական ուժ է տալիս: Հայաստանի նախագահը շատ ավելի ուժեղ է, քան շատ այլ, տարածքով ավելի մեծ պետությունների ղեկավարներ: Կան շատ ավելի մեծ երկրներ, որոնց առաջնորդները չունեն նման ճանաչում ու աջակցություն: Ես այս ամենը չեմ ասում՝ Ձեզ հաճոյանալու համար: Այլ, որ օգտվեք ստեղծված հնարավորությունից ու ձեռք մեկնեք՝ լուծելու խնդիրները: Թեև ֆուտբոլային սովորական մի հանդիպում էր,

բայց ամբողջ աշխարհը ձեզ հետ միասին նայում էր այն, այդ թվում և ես ու այստեղ նստած իմ խորհրդականները: Հայաստանը կարիք ունի տնտեսական աճի ու զարգացման։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է խաղաղություն: Երբ Դուք ասում եք, որ թուրքերը բանակցություններում անտանելի են, ես Ձեզ հետ համաձայն եմ՝ չեք կարող մշտապես հենվել Էրդողանի վրա։ Ի՞նչ է, ձեր հույսը ռուսնե՞րն են․․․ Ցանկացած երկիր ունի իր խնդիրները, նույնիսկ ամենախոշորները: Ռուսաստանը չի ուզում շրջափակված վիճակում լինել կամ հայտնվել ԱՄՆ ու Չինաստանի հեգեմոնիայի տակ: Որքան չեմ ցանկանում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, այդքան ցանկանում եմ, որ Ռուսաստանը մոտ լինի դրան: Այդ դեպքում ձեզ համար էլ նպաստավոր իրավիճակ կլինի։ Եղե՛ք խաղաղության մարդ: Նոբելյան առաջին հայ մրցանակակիրը դարձեք, նա, ով այդքա՜ն տառապանքներից հետո հայերին կկոչի խաղաղության, – Սարկոզի։

– Ես արդեն քսան տարի խոսում եմ խաղաղության մասին, պարո՛ն նախագահ: Նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարել, որ ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքները հայկական չեն, ու դրանք իմ հայրենիքը չեմ համարում։ Ու պատրաստ եմ ինձ վրա վերցնել պատմական այդ առաքելությունը՝ լուծելու իմ ժողովրդի համար կենսական այդ հարցերը։ Սակայն ես չեմ կարող դա անել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու գնով: Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, պարո՛ն նախագահ, և պատրաստ եմ ցանկացած գին վճարել, – Սարգսյան։

– Եթե Դուք հանդես եք գալիս նոր նախաձեռնությամբ ու առաջ եք գնում, ապա հաջողություն կունենաք: Իհարկե, կեսը կասի՝ Դուք ճիշտ եք, մյուս կեսը կասի, որ սխալ եք։ Բայց Դուք հաջողություն կունենաք: Անշուշտ, այդ ճանապարհը վտանգավոր է, սակայն նաև շատ խոստումնալից: Եթե Դուք ունենաք Խաղաղության նոբելյան մրցանակ, ապա ցմահ

անձեռնմխելի կլինեք, – Սարկոզի։

– Օգնե՛ք Ադրբեջանի հետ կնքել ուժի չկիրառման համաձայնագիր և ստիպե՛ք Ադրբեջանին ստորագրել, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և ես պատրաստ կլինեմ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը տարածքների մինչև վերջին միլիմետրը, որոնք գտնվում են ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս, կվերադարձնի Ադրբեջանին,– Սարգսյան։

Շարունակելի․․․»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բագրատ Սրբազանը օգոստոսի 4-ին կայցելի Շիրակ

Հաջորդ գրառումը

Լեո Նիկոլյանը Փարիզում ձերբակալվել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է. Ռուբեն Վարդանյան

07/05/2026
Հրապարակախոսություն

Եվրասամմիթ չէր՝ Եվրատեսիլ էր. Արմեն Աշոտյան

07/05/2026
Հրապարակախոսություն

«Եռագլուխ հրե՞շ», թե՞ քառագլուխ հիբրիդային վիշապը. Արեգ Սավգուլյան

07/05/2026
Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
Հաջորդ գրառումը

Լեո Նիկոլյանը Փարիզում ձերբակալվել է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական