Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Քպ-ական Արթուր Հովհաննիսյանը ներողություն կխնդրի Էդգար Ղազարյանից ու կվճարի 1 միլիոն դրամ

Եվս մեկ հաղթանակ Էդգար Ղազարյանին վիրավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցչի դեմ գործով. տեղեկացնում է Ֆիդելիս փաստաբանական գրասենյակը։

«Դատարանը, հիմք ընդունելով մեր փաստաբանական թիմի փաստարկներն ու հիմնավորումները, պարտավորեցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից։

Պատգամավորը անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Էդգար Ղազարյանի հասցեին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ:

Միաժամանակ Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին կվճարի 1 միլիոն ՀՀ դրամ որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում»,-ասվում է հրապարակման մեջ։