Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան ավելի է կարեւորում Ցեղասպանության ճանաչման խնդիրը, քան մենք

09/04/2021
- 09 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տեղեկատվական եւ այլ աղբյուրներ հազիվ էին սկսել հավաստիացնել, թե ամերիկյան նոր վարչակարգը լրջորեն է քննարկում առաջիկա Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը պետականորեն, նախագահ Բայդենի իսկ ստորագրությամբ ճանաչելու հարցը, հայկական տարբեր շրջանակներում, ներառյալ Ազգային ժողովում, ոմանք չարամտորեն, ուրիշներ միամտաբար, սկսեցին չարախոսել, նույնիսկ արժեզրկել նման ճանաչման գաղափարն անգամ:

Հեռո՛ւ մեզնից ջուրը չտեսած բոբիկանալու թեթեւամտությունը: Մ. Նահանգների հաջորդական նախագահները, բացի նախագահ Ռեյգանից ամերիկահայությանը եւ մեզ բոլորիս այնքան են հուսախաբ արել եւ այնքան դառնություն պատճառել, որ իրավացիորեն թերահավատ ենք դարձել բոլորս, եւ կարծում ենք, որ հրաշքի համազոր բան կլինի, եթե հաջողվի լոբբիստական մեր կազմակերպություններին, հայ եւ օտարազգի մեր բարեկամներին հաղթանակ տանել թուրքական լոբբիստական հզոր խմբերի դեմ ներկա կատաղի պատերազմում, այս անգամ իրականացնելով մեր արդար ցանկությունը: Իսկ հաջողելու պարագայում տակավին հարց կարող է մնալ, թե նախագահական ճանաչումը կունենա՞ պարտադրական (binding) հանգամանք, անկախ այն իրողությունից, որ այս անգամ գործնական ճանաչման հավանականության օգտին է խոսում փաստը, որ 2019 թ.ին ամերիկյան Կոնգրեսը իր զույգ պալատներով գրեթե միաձայնությամբ ընդունել է Ցեղասպանության պատմական իրողությունը:

Այս անգամ ձեռնպահ մնանք վերը նշված չարամիտներիՙ հայ ժողովրդի իրավունքների փերեզակությամբ զբաղվող պետական կոչվելու անարժան պաշտոնյաների ու գործակալական ցանցի ներկայացուցիչների գործողություններին ու բարբաջանքներին անդրադառնալուց: Բացի ՌԱԿ մամուլի խմբագիրների համախմբման հայտարարությունից, նրանց քննադատել եւ զգուշացրել են նաեւ բանիմաց շատ մարդիկ, շրջանակներ, մամուլի օրգաններ: Եվ խոսքը ուղղելով միամիտներինՙ հնարավոր պարզությամբ բացատրենք, թե Մ. Նահանգների Կոնգրեսի, առավել եւս նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, եթե այն իրականանա, թեեւ ուշացած, սակայն մեր պետության ու ժողովրդի համար տվյալ պատմական պահինՙ բառի բուն իմաստով օրհնություն կլինի թե՛ հոգեբանական, թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ իրավական եւ թե՛ անվտանգային իմաստներով:

Բարոյահոգեբանական իմաստով այդ ճանաչումը, դարձյալ «եթե» պայմանականի տակ, հուսախաբված, ընկճված ու սգավոր մեր ժողովրդին, Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, ոչ միայն ինչ–որ չափով սփոփանք, այլեւ կրկին հուսավառվելու կորով կպարգեւի, կմեղմի թերարժեքության բարդույթը, նաեւ հավատ կներշնչի, որ Արդարությունը ի վերջո կարող է նաեւ հաղթել:

Տարածաշրջանային իմաստովՙ Հայաստանին կվերադարձնի տարածաշրջանում դիմադրողական գործոն լինելու առավելությունը: Դիմադրողականությունՙ ընդդեմ թուրքական ռազմաքաղաքական սանձարձակությունների, ներառյալ ադրբեջանական նվաճողականությանը, եւ մեր առաջ կբացի տարածաշրջանում հակաթուրքականՙ ներկայիս ձեւավորվող կոալիցիայի ակտիվ անդամ դառնալու հնարավորությունը, միաժամանակ եւ հատկապեսՙ թուրքական նվաճողականությանը զոհ գնացած ու գնացող մյուս ժողովուրդների հօգուտ մեզ աջակցության խթան կհանդիսանա:

Այստեղ հարկ է փարատել ոմանց մտավախությունը, թե գերհզոր երկրի կողմից այդ ճանաչումը մեր դաշնակից պետությանՙ Ռուսաստանին կարող է մեզ համար վտանգավոր անհանգստություններ պատճառել: Ընդհակառակը. դա կարող է հակակշիռ լինել ռուսական մեծապետական շրջանակների որոշ նկրտումներին. մեծերը մեծերի քայլերին սովորաբար ավելի լուրջ են վերաբերվում, քան մենք: Ճանաչումը, ապահովաբար, մեզ կբերի որոշ դիվիդենտներ մեր բարեկամների ու թշնամիների հետ բանակցության սեղանին:

Աշխարհաքաղաքական իմաստովՙ դա անկասկած մեծացնելու է ցարդ, 1965 թ.ից ի վեր Ուրուգվայի ճանաչումով սկիզբ առած ճանաչման գործընթացի սահմանները ու շառաչուն ապտակ կլինի Ժխտողականության եւ Ուրացումի դեմ եւ հօգուտ Ցեղասպանության կանխարգելման եւ պատժումի համամարդկային ջանքերի:

Իրավական իմաստովՙ ճանաչումը ամերիկյան դատարաններին կստիպի վերատեսության ենթարկել Թուրքիո դեմ կալվածային անհատական ու հավաքական փոխհատուցման հիմքով վարույթ չընդունելու իրենց ընթացակարգը: Այլ խոսքովՙ դա հնարավորություն կտա մեզ հատուցման պահանջով անհատական–անձնական եւ հավաքական (եկեղեցի, համայնքային եւ այլ կառույցներ) դատական հայցեր ներկայացնելու ամերիկյան դատարաններին:

Իսկ անվտանգության տեսակետից բավական կլինի հիշեցնել, որ ճանաչումը եթե (կրկին այս «եթեն») պատահած լիներ, օրինակ, 2019-ին, Կոնգրեսի կողմից օրինագծի ընդունման օրերին Թրամփի վարչակազմի կողմից, ապա թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռյակի նախահարձակումը այսքան ուժգին ու պատերազմը այսքան երկար չէր լինի:

Ու չմոռանալ ամենակարեւորըՙ Թուրքիան մեկ բան է որպես Ժխտողականության մեջ հաջողած երկիր, եւ բոլորովին ուրիշ բանՙ որպես Ցեղասպանութամբ դատապարտված պետություն: Ահա՛ թե ինչու Էրդողանի վարչակարգը այդքան եռանդ, փող եւ քրտինք է թափում Ճանաչումը կանխելու համար: Հանցագործները միշտ են այդպես:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հեռացեք. Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն

Հաջորդ գրառումը

«Հայաստանում կարծիք է ձևավորվել, որ Մոսկվայի պայմանագիրն ուղղված էր հայերի դեմ և «դատավճիռ» էր հայերի թիկունքում». ռուս պատմաբանը Ալեքսանդր Կռիլով

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

«Հայաստանում կարծիք է ձևավորվել, որ Մոսկվայի պայմանագիրն ուղղված էր հայերի դեմ և «դատավճիռ» էր հայերի թիկունքում». ռուս պատմաբանը Ալեքսանդր Կռիլով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ձեր դեմ պայքարի է դուրս եկել մեկը, ով իր կյանքում ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի տվել այս երկրին, հանձնել է Արցախը, հեղինակազրկել է Հայաստանը. Սեյրան Օհանյան

18/06/2025

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը գրում է. «Հարգելի' Սամվել Սարգսի, Կարդացի Ձեր հայրենանվեր խոսքը. "Հայ...

ԿարդալDetails

Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան

18/06/2025

Կանոնագիրքը իրավական ուժ ունի եկեղեցու պաշտոնյաների եւ հավատացյալների համար. Փաշինյան

18/06/2025

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական