Կիրակի, Մայիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎՈ՞ՒՄ Է

24/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Շուրջ երկու ամիս առաջ իշխանամետ «Ժողովրդավարական երկիր Ադրբեջան» կուսակցությունը հայտարարեց, որ մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել «հանրապետության առաջին տիկին Մեհրիբան խանում Ալիեւային»: Կառավարող «Ենի Ազարբայջան»-ը հակադարձեց բավական ուշացումով, բայց պնդեց, որ «Մեհրիբան Ալիեւան պաշտպանում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը»: Ինքը` Մեհրիբան Ալիեւան, որեւէ հայտարարություն չարեց:

Հաջորդեց տեղեկատվություն, որ Մեհրիբան Ալիեւան Ֆրանսիայում է, որտեղ «կազմակերպել էր Ադրբեջանի մշակույթի օրեր»: Ապա ադրբեջանական մամուլում կարճառոտ լուր հայտնվեց, որ «առաջին տիկինը սրբազան Ռամազան ամսվա կապակցությամբ Պակիստանում ներկա է գտնվել իֆտարի արարողությանը»: Առ այս պահը Մեհրիբան Ալիեւայի գտնվելու վայրի եւ զբաղվածության մասին այլ տեղեկություններ հայտնի չեն:

Դիտարժան է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինին «թեյասեղանի շուրջը հյուրընկալելով սեփական հարկի տակ»ՙ Իլհամ Ալիեւը միայնակ էր կատարել տանտիրոջ պարտականությունները: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում այդ առթիվ տեղադրված լուսանկարներում Մեհրիբան Ալիեւան բացակայում է: Հնարավոր էՙ դա արվել է արարողակարգային նկատառումներով, որպեսզի Ռուսաստանի նախագահին անհարմարություններ չպատճառվեն` նկատի ունենալով, որ Պուտինը վերջերս է ամուսնալուծվել:

Բայց Մեհրիբան Ալիեւան ներկա չի եղել նաեւ որդու` կրտսեր Հեյդար Ալիեւի, դպրոցը ոսկե մեդալով ավարտելու եւ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիա ընդունվելու կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Ճիշտ է, հանդիսությանը չի մասնակցել նաեւ Իլհամ Ալիեւը, սակայն դա կարելի է բացատրել «խիստ զբաղվածությամբ», ինչը «թիվ մեկ շրջանավարտի» մոր դեպքում նվազ հավանական է:

Աչքի է զարնում նաեւ այն, որ վերջին շրջանում Իլհամ Ալիեւը շատ հաճախ է ուղեւորություններ կատարում Ադրբեջանի ծայրագավառներ, բայց առաջին տիկինը նրան չի ուղեկցում: Նախկինում իշխող զույգը գրեթե միշտ հանրությանը ներկայանում էր միասին` ստեղծելով «ավանդապաշտ ամուսինների» տպավորություն: Մեհրիբան Ալիեւան իշխանության PR-ի անբաժան մասն էր, պաշտոնական քարոզչությունը նրա համար ձեւավորում էր «ազգի մոր» իմիջ:

Տրամաբանորեն նախընտրական շրջանում իշխող վարչախումբը պետք է ձգտեր խորացնել նախկին տպավորությունները: Տեղի է ունենում ճիշտ հակառակը. լրատվական հոսքերից Մեհրիբան Ալիեւայի անունն ընդհանրապես բացակայում է: Որոշ առումով դա տարածվում է Փաշաեւների վրա առհասարակ: Մամուլը եւ էլեկտրոնային ԶԼՄ-ները չեն խոսում ոչ Նարգիզ Փաշաեւայի` Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտորի եւ առաջին տիկնոջ հարազատ քրոջ, ոչ ակադեմիկոս Արիֆ Փաշաեւի` Մեհրիբան Ալիեւայի հոր, ոչ հորեղբոր` Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Հաֆիզ Փաշաեւի մասին: Այս անձինք նախկինում մշտապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին:

Այսքան «պատահականություններ» չեն լինում: Ակնհայտ է, որ իշխող ընտանիքում «ինչ-որ բան այն չէ»: Հնարավոր էՙ Իլհամ Ալիեւը կնոջն արգելել է հրապարակային գործունեությամբ զբաղվել` զգուշանալով, որ դա կարող է սրել նրան նախագահի թեկնածու առաջադրելու որոշակի շրջանակների նպատակադրվածությունը:

Անցյալ շաբաթ virtualaz.org եւ haqqin.az կայքերի խմբագիր-«սեփականատեր», նախկին քաղբանտարկյալ Էյնուլլա Ֆաթուլլաեւը սենսացիոն հրապարակում էր արել, ըստ որի Ռուսաստանի նախագահի աշխատակազմի պատասխանատուների «մասնակցությամբ Իլհամ Ալիեւի դեմ դավադրություն էր կազմակերպվում»: Հեղինակի կարծիքով, ծրագիրն իրականացնելու «առաջադրանք էր ստացել այսպես կոչված «Միլիարդատերերի ակումբը», որտեղ հավաքված են ռուսաստանյան բիզնես վերնախավի ազգությամբ ադրբեջանցի ներկայացուցիչները:

Ավելի վաղ հիշյալ կառույցի ազդեցիկ ներկայացուցիչներից Սոյուն Սադիկովը, որն անցած նախագահական ընտրություններում եղել է Պուտինի վստահված անձանցից մեկը, ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների հետ համաժամանակյա հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի համար «ամենացանկալի տարբերակը Մեհրիբան Ալիեւային նախագահի թեկնածու առաջադրելն է, եւ ասել էր, թե այդ դեպքում ինքը «կպաշտպանի նրան»:

Ադրբեջանում իշխող վարչախումբը Սոյուն Սադիկովին համարում է թիվ մեկ թշնամի: Այս նկատառմամբ կարելի է ենթադրել, որ թերեւս Իլհամ Ալիեւը կնոջը կասկածել է իր դեմ «դավադրություն կազմակերպելու» մեջ եւ նրան «մեկուսացրել հասարակությունից»: Նման «իմպերատորական» երկու որոշում նա ընտանքի մերձավորների հանդեպ արդեն իսկ կայացրել է. 2005թ. «պետական հեղաշրջման փորձը ճնշելուց հետո» տնային կալանքի է ենթարկել հորեղբորը` ակադեմիկոս Ջալալ Ալիեւին, արգելել հարազատ քրոջ` Սեւիլ Ալիեւայի մուտքն Ադրբեջան:

Ինչո՞ւ պիտի Մեհրիբան Ալիեւան բացառություն լինի: Շատ հավանական է, որ երրորդ ժամկետով նախագահ «վերընտրվելուց» հետո Իլհամ Ալիեւը նույնպես հայտարարի, որ «քաղաքակիրթ ձեւով» ամուսնալուծվել է: Իսկ Ադրբեջանի առաջին տիկինն այս օրերին, ամենայն հավանականությամբ, Լոնդոնում է, քաղաք, որ վերջին 10 տարիներին իշխող վարչախմբի բազմաթիվ «գաղտնիքներ» է պարտակում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՊԵԼ ԱՄՐԱԳՈՏԻՆԵՐԸ, ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ԹՌՉԵԼ

Հաջորդ գրառումը

ՄԵԿ ԶՈՀ ԵՎ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԵԿ ԶՈՀ ԵՎ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին. Ստեփան Հասան-Ջալալյան

03/05/2026

2026 ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Աջակցելով ժողովրդավարական դիմադրողականությանը Հայաստանում» վերնագրով ռեզոլյուցիա, որի 12-րդ կետում արձանագրված է. «Եվրոպական խորհրդարանը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական