Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատրաստ եմ Լիբանանից մինչև 3 ներգաղթյալների ապահովել աշխատանքով

06/08/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարուժան Ավետիքյանը իր Ֆեյսբուկյան էջում գրում է, “Գիտեմ, որ շատերը չեն պատկերացնում թե Բեյրութի պայթյունը կոնկրետ որտեղ է եղել և ինչ ազդեցություն է ունեցել հայ համայնքի վրա: Վերևի ձախ հատվածի խոշոր կլոր ու կարմիր կետը պայթյունի վայրն է: Կարմիր շրջանակի մեջ առնվածը ամենահայահոծ թաղերն են (Բուրջ Համմուդ, Հաճն, Մարաշ, Մար Միխայել, Աշրաֆիեհ, և այլն): Եթե ուշադիր նայեք կարմիր շրշանակի մեջտեղում կա մի վայր, որը կոչվում է Karantina: Այդ բառը գալիս է Quarantinne բառից: Հենց այդ շրջանում են տեղակայվել ու երկար տարիներ ապրել ջարդերից մազապուրզ եղած տասնյակ հազարավոր հայեր, որոնց թվում նաև իմ 4 տարեկան պապիկը` Դանիել Աղան: Karantina-ում առաջին շինություններից, որոնք կառուցվել են հայերի կողմից, եղել են թիթեղյա եկեղեցին ու դպրոցը: Հետագայում, տնտեսական բարգավաճմանը զուգընթաց` հայերը Karantina-ից տեղափոխվել են մոտակա, ավելի բարեկեցիք թաղամասեր: Ահա թե ինչու է հայ համայնքն այդքան մոտ տեղակայված աղետի էպիկենտրոնին:

Խոսելով բազմաթիվ բեյրութահայերի հետ, ակնհայտ է դառնում, որ Բեյրութում տիրում է ծայրահեղ հուսահատություն: Հույսի կորուստն ամենացավալին ու վտանգավորն է: Այո, մարդկային կյանքի կորուստը ամենածանրն է, բայց նվազ ծանր չէ մարդկանց կացարանների ու եկամուտի աղբյուրների կորուստը: Իսկ մեր հայրենակիցները դրանք մեծ մասամբ կորցրել են (ըստ որոշ հաշվարկների 40%-80%):

Ես չեմ գրում Pray for Beirut: Աղոթելը հենց այս պահին հարց չի լուծի: Ես գրում եմ Ձեռք առ Բեյրութ: Իհարկե լավ է, որ հայոց կառավարությունը շուտափութ մարդասիրական օգնություն է կազմակերպել, բայց նաև պետականություն ունենալու ողջ հմայնքն այն է, որ մենք կարող ենք գրկաբաց ընդունել մեր հայրենակիցներին ու նաև լիբանանցի հյուրընկալ ժողովրդին, այնպես ինչպես Բեյրութն է 1915 թվականի ջարդերից հետո ընդունել փոքրիկ Դանիելին ու տասնյակ հազարավոր այլ հայերի: Մենք բախտավոր ենք, քանզի ունենք այդ պետականությունը:

Կոչիս համահունչ հայտնում եմ, որ պատրաստ եմ Լիբանանից մինչև 3 ներգաղթյալների ապահովել աշխատանքով ու մեկ տարի ժամկետով անհատուց տրամադրել Սարյան փողոցի վրա գտնվող բնակարանս` մինչև մարդիկ կկարողանան ոտքի կանգնել:

Կոչ եմ անում նաև ԱԳՆ-ին ու Սփյուռքի Գործերով Հանձնակատարին հավաքագրել ու գույքագրել բոլոր նմանատիպ առաջարկություններն ու շուտափույթ կազմակերպել հուսահատված մարդկանց հյուրընկալումը:

105 տարի անց մեր հերթն է եկել: #ձեռքառբեյրութ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Բեյրութում է(տեսանյութ)

Հաջորդ գրառումը

ԱԱԾ մամլո հաղորդագրության ողջ պերճանքն ու թշվառությունը…

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱԱԾ մամլո հաղորդագրության ողջ պերճանքն ու թշվառությունը…

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական