«Հաջորդ շաբաթվանից սկսած՝ Արցախից բռնի տեղեհանվածներին կտրամադրվեն նաև վարձակալության գումարները՝ 50 հազարական դրամները։ Իսկ միանվագ 100 հազարական դրամները արդեն տրամադրվել են արցախցիների մոտ 95 տոկոսին»,- Հումանիտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ ասել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հայաստանում դպրոց հաճախող արցախցի երեխաների թիվը մեկ օրում ավելացել է 124-ով և դարձել 15 388։
Բժշկական տարբեր հաստատություններում շարունակում է բուժում ստանալ 151 արցախցի։
Դրական ցուցանիշով՝ լավացումով, նախորդ շաբաթների ընթացքում արդեն 100 անձ դուրս է գրվել և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո։