Հաջորդ շաբաթվանից արցախցիները կստանան բնակարանի վարձակալության 50 հազարական դրամները

«Հաջորդ շաբաթվանից սկսած՝ Արցախից բռնի տեղեհանվածներին կտրամադրվեն նաև վարձակալության գումարները՝ 50 հազարական դրամները։ Իսկ միանվագ 100 հազարական դրամները արդեն տրամադրվել են արցախցիների մոտ 95 տոկոսին»,- Հումանիտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ ասել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հայաստանում դպրոց հաճախող արցախցի երեխաների թիվը մեկ օրում ավելացել է 124-ով և դարձել 15 388։
Բժշկական տարբեր հաստատություններում շարունակում է բուժում ստանալ 151 արցախցի։
Դրական ցուցանիշով՝ լավացումով, նախորդ շաբաթների ընթացքում արդեն 100 անձ դուրս է գրվել և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո։
