Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն այն անձը չէ, որն իրավունք ունի հորդորել կարդալու Սահմանադրությունը. նա բազմիցս ոտնահարել է այն՝ անգամ աչքը չթարթելով. սահմանադրագետ

05/07/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

-Տիկի՛ն Մելոյան, կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ 2018 թվականից հետո Հայաստանում Սահմանադրությունը դադարել է գործել, և Սահմանադրության օրը տոն է միայն թղթի վրա։

-Ձևակերպումը, որ Սահմանադրությունն ընդհանրապես չի գործում, մի փոքր կտրուկ է։ Սահմանադրությունը գործում է, բայց կարող եմ ինձ թույլ տալ նման ձևակերպում կատարել՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո առերեսվել ենք մի շարք սահմանադրական ճգնաժամերի։ Սահմանադրականությունն ու սահմանադրական մշակույթն ուղղակիորեն հետընթաց են ապրել։ Ինչո՞ւ հենց 2018 թվականից ի վեր. որովհետև հենց այդ տարվանից են մի շարք անգամներ  ՀՀ Սահմանադրության հենասյունային սկզբունքները ոտնահարվել։ Այդ հենասյուներից են օրինականության, իրավունքի գերակայության, իշխանությունների տարանջատման սկզբունքները։

2018 թվականին կոնկրետ ուժը, ի դեմս կոնկրետ անձի, դառնալով գործադիր իշխանության ղեկավար, կոչ արեց շրջափակել օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը։ Սա ուղղակիորեն իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում էր։ Դրան հետևեց նույն անձի կոչով արդեն դատարանների շրջափակումը։

– Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղերձում հորդորել է կարդալ Սահմանադրությունը։ Բայց հարց է ծագում՝ ինքն այդ փաստաթուղթը հաստատապես կարդացած լինելով հանդերձ՝ քանի՞ անգամ է խախտել Սահմանադրությունը։

-Այս կոչն ինձ համար ուղղակի զավեշտալի է։ Սա հերթական ծաղրանքն է՝ ուղղված մեր հանրությանը։ Այո՛, նա ճիշտ է ասում՝ մարդիկ պետք է կարդան Սահմանադրությունը, որպեսզի ավելի ողջամիտ լինեն։ Կոչը հատկապես տեղին է իր ընտրազանգվածի համար, որը մինչ օրս, չգիտեմ, թե ինչ արդարացումներով, պաշտպանում է նրան։ Նիկոլ Փաշինյանի ուժին ընտրած մարդիկ այսքան անհաջողությունների, աներևակայելի օրինախախտումների, քաղաքական և դիվանագիտական ձախողումների համար դեռ փորձում են արդարացնել այդ նույն ուժին։

Այո՛, ես ողջունում և կիսում եմ Նիկոլ Փաշինյանի խորհուրդը՝ կարդալ Սահմանադրությունը, սակայն, իմ գնահատմամբ, նա չէ այն անձը, որն իրավունք ունի նման հորդորով հանդես գալ։ Երբ ես ասում եմ, որ այդ հորդորը ծաղրանք է հանրությանը, նկատի ունեմ, որ այդ հորդորն անում է մի պաշտոնյա, որը բազմիցս ոտնահարել է Սահմանադրության ոչ թե մեկ դրույթ կամ մեկ դրվագով չարաշահել է պաշտոնեական լիազորությունը, այլ, կրկնում եմ, բազմիցս խախտել է Սահմանադրությունը։  

-ՀՀ վարչապետն իր ուղերձում նաև նշել է, որ այսօր որևէ մեկն իրեն չի կարող օրենքից վեր համարել։ Արդյո՞ք նա իր գործունեությամբ հավատարիմ է մնում այդ սկզբունքին։

-Կրկնվում եմ, բայց դա ծաղրանք է։ Ես կիսում եմ իր այս հորդորը ևս, բայց Փաշինյանն այն անձը չէ, որ բարոյական իրավունք ունի նման հայտարարություն անել։ Նա այն անձն է, որ սահմանադրական հիմնարար կարգավորումներ, սկզբունքներ և դրույթներ ոտնահարել է ՝ անգամ աչքը չթարթելով։

-Տիկի՛ն Մելոյան, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը սահմանադրորեն թույլատրելի՞ է, երբ մեկ հոգի, այն է՝ ՀՀ վարչապետն, այդ հարցով միանձնյա որոշում է կայացնում։ Սա սահմանադրության խախտում չէ՞։

-Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշիանյանը միջազգային բնույթ ունեցող 3 փաստաթուղթ է ստորագրել։ Դրանք բոլորը միջազգային պայմանագրեր են։ Պատահական չէ, որ Սահմանադրության՝ միջազգային պայմանագրերին նվիրված հոդվածը առանձնացրել է այն պայմանագրերի տեսկաները, որոնց պարագայում պարտադիր է ներպետական վավերացման գործընթացը։ Նշվում է, որ ռազմական և քաղաքական բնույթի միջազգային պայմանագրերը ենթակա են ներպետական վավերացման։ Իսկ ի՞նչ է ենթադրում ներպետական վավերացում. առաջինը՝  փաստաթուղթը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան, որպեսզի ստուգվի Սահմանադրությանը դրա համապատասխանությունը, այնուհետև ՍԴ-ի դրական եզրակացության պարագայում պետք է ներկայացվի ԱԺ՝ վավերացվելու։

Հենց այս նպատակով է Սահմանադրությունը զսպման և հակակշռման երաշխիքներ ստեղծում, որպեսզի մեկ պաշտոնատար անձ իրեն թույլ չտա որոշել մի ողջ ազգի և պետության՝ այս դեպքում Արցախի Հանրապետության ճակատագիրը։

Մենք արդեն կես տարուց ավելի է՝ ունենք շրջափակված Արցախ, և ՀՀ իշխանությունները պետք է ամբողջ քաղաքական, դիվանագիտական մեխանիզմներով պայքարեին՝ լուծելու այս հարցը, սակայն տեսնում ենք, որ այս առումով անգործություն է դրսևորվում, և դա պատահական չէ։

– Սումգայիթում շարունակվում է ՀՀ սուվերեն տարածքից մայիսի 26-ին առևանգված հայ զինծառայողների դատը։ ՀՀ վարչապետի սահմանադրական պարտքը չէ՞ պաշտպանոլ ՀՀ քաղաքացու իրավունքները, մինչդեռ որպես երկրի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանն այս թեմային որևէ անգամ չի անդրադարձել։

-Դուք պարզ ճշմարտություններ եք ասում։ Ակնհայտ է, որ սա առաջին դրվագը չէ, երբ ՀՀ քաղաքացիներն անտարբերության են մատնված։ ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավորություն ունեն հետևողական լինել մեր քաղաքացիների անվտանգությանը, երբ հատկապես պատերազմական վիճակում ենք գտնվում։

Ադրբեջանը շատ պրոֆեսիոնալ կերպով փորձում է մեր գերիներին ռազմագերու կարգավիճակ տալ և որպես ռազմագերիների՝ դատապարտել և ազատազրկել նրանց։ Նոնսենսային իրավիճակն, օրինակ, հենց նույն հետպատերազմյան շրջանում էր, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով գերիները պետք է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հայրենիք վերադարձվեին։ Բայց հայկական կողմին մինչ օրս այդպես էլ չեն վերադարձվել բազմաթիվ գերիներ՝ անկախ այն բանից, որ մենք տարօրինակ կերպով բոլոր կետերն ու պարտավորվածությունները «մեծահոգաբար» կատարել ենք, մեր վերահսկողության տակ գտնվող, ադրբեջանցիների կողմից չգրավված տարածքները հանձնել նրանց։

Բացի այդ՝ հայ պատանուն դաժանաբար սպանած ադրբեջանցի երկու ռազմական հանցագործ (նկատի ունի ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014 թվականին ներթափանցել էին Արցախի Քարվաճառ քաղաք և սպանել երկու հայի՝ խմբ.) վերադարձվեցին Բաքվին։ Ահա այդ՝ ակնհյատ ռազմական հանցագործներին մեծահոգաբար հետ վերադարձրեցին Ադրբեջանին՝ գոնե չփորձելով փոխանակել հայ գերիների հետ։

Հիմա որևէ կերպ տարօրինկ չէ, որ այս իշխանությունը կրավորական կեցվածք ունի և հետևողական չէ գերիների վերադարձման հարցում

– Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, Facebook-ի իր էջում օրեր առաջ գրել էր, որ երևանյան փաբերից մեկի ռուս մատուցողուհին հանգիստ կարող է չխոսել հայերեն, կարևորը՝ բավարարի հաճախորդի պահանջը և նրան գարեջուր մատուցի։  Արդյոք Սահմանադրության խախտում չէ, երբ նույն գրառման մեջ վարչապետի տիկինը նսեմացնում է հայերեն խոսելու պահանջ դնող հայ կնոջը։

-Չէի ցանկանա մեկնաբանել այդ տիկնոջ գրառումը, սակայն պետական խորհրդանիշների միջոցով հակահայկականություն տարածել՝ թե՛ դրոշի, թե՛ զինանշանի հարցն է բարձրացվել։ Սակայն  ՀՀ քաղաքացիները Սահմանադրության ընդունմամբ վերաաստատել են իրենց մոտեցումը պետական խորհրդանիշների նկատմամբ։

Հայոց լեզվի մասին այդ տիկնոջ դատողությունները մտավախության տեղիք են տալիս, որ գործող իշխանությունը պարբերաբար քննադատում և խոցելի է դարձնում ՀՀ պետական խորհրդանիշները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Բաքու

Հաջորդ գրառումը

Տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը․ Կրեմլ

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ստալինյան ժամանակներում էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում՝ դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել

16/04/2026
Իրավունք

Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց. փաստաբան

14/04/2026
Իրավունք

Արշակ Սրբազանը չի կալանավորվի. դատարանը դատախազի միջնորդությունը մերժեց

14/04/2026
Իրավունք

Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը. փաստաբան

13/04/2026
Հաջորդ գրառումը

Տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը․ Կրեմլ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական