Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Բաքու

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Չմիավորման շարժման ԱԳ նախարարների հանդիպմանը։

Այս մասին գրում է ParsToday-ը։

Չմիավորման շարժման հանդիպումները կկայանան Բաքվում՝ հուլիսի 5-ին և 6-ին, ԱԳ նախարարների և անդամ պետությունների ղեկավարների ներկայացուցիչների ներկայությամբ՝ «Չմիավորման շարժում, միասնական և ամուր՝ նոր մարտահրավերների դեմ» խորագրով։ 

Ծրագրի համաձայն՝ գագաթնաժողովում ելույթ կունենա Իրանի արտաքին գործերի նախարարը, որը գագաթնաժողովի շրջանակում կմասնակցի նաև Պաղեստինի կոմիտեի նիստերին:

Շուրջ 120 երկիր անդամակցում է Չմիավորման շարժմանը և գագաթնաժողովը համարվում է ամենամեծ համաշխարհային ֆորումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո:

Այս հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել   տարածաշրջանային և միջազգային հարցեր։