Փետրվարի 28-ին մեզ հետ այստեղ ենք բերելու հավաքագրված ստորագրություններ, որոնց հեղինակները պահանջում են չեղարկել «Հայոց պատմություն» դասագիրքը, ինչպես նաև՝ Ժաննա Անդրեասյանի հրաժարականը. հայտնեց «Հայաստանի ժողովրդական շարժում» հկ համակարգող Վազգեն Պետրոսյանը։
Նրա կարծիքով՝ ոչ մի վայրկյան չպետք է կանգ առնել, թեկուզ մեկ հոգով՝ պետք է շարունակել պայքարը, որովհետև Ժաննա Անդրեասյանը, նրա խոսքով, բոլորիս տունն է քանդում, մեր Հայրենիքն է քանդում։
Վազգեն Պետրոսյանը վստահ է, որ մեկ հրաժարականը դոմինոյի էֆֆեկտով շարունակվելու է, և կառավարության գլուխն էլ է հրաժարական տալու։
Պետք է համառ լինել, չհուսահատվել ու պայքարել մինչև որ «Հայոց պատմություն» դասագիրքը հանվի դպրոցներից, մինչև որ ազգադավ ու հակահայ ծրագրերն ու դրանք իրագործողներն այլևս չլինեն մեր երկրում։
Մանրամասները՝ տեսանյութում.









