Կիրակի, 26 Հուլիս, 2026

Դուք տուն մտնող, զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս. Վլադիմիր Մարտիրոսյան

Ուրեմն գիշերը հրապարակում են տեսանյութը ու սկսում ալիբիների ձևավորումը: Առավոտյան գցում են ինֆոդաշտ, որ սրա հետևում կանգնած է Կաթողիկոսը՝ շահ ունենալով ազատվել Արշակ Սրբազանից:

Հետո սլիվ արած նույն ՏԳ ալիքով կոչ են անում Կաթողիկոսին ազատվել Արշակ Սրբազանից, որ իբր Փաշինյանի բերանը նման բաներով լեզու չդնի: Հետո ՄԻՊ-ին կանաչ լույս են տալիս, որ կոշտ հայտարարություն անի:

Մաքրվում ու մաքրվում են ժրաջան կերպով, բայց շատ վատ են մաքրվում:

Առաջին՝ սրա շահառուն նա է, ով սա առաջինը մատնացույց անելով՝ բողոքեց, որ իրենից ինչ-որ բան են ուզում։

Երկրորդ՝ Արշակ Սրբազանը սրանից ոչ միայն չտուժեց, այլև ապացուցեց, որ ունի առողջ, նորմալ տղամարդկային կողմնորոշում:

Երրորդ՝ նրա «մեղքը» շարունակում է մնալ բացառապես ՀԱԵ-ի գործը, ոչ թե հրապարակման շահառուների:

Չորրորդ՝ դուք տուն մտնող, զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ