Կիրակի, 26 Հուլիս, 2026

Արթուր Դավթյանը` աշխարհի փոխչեմպիոն 

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձել է փոխչեմպիոն։

33-ամյա մարզիկը հենացատկի եզրափակիչում վաստակել է 14,833 միավոր և կարիերայում առաջին անգամ դարձել աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Դավթյանը զիջել է միայն Օլիմպիական գործող չեմպիոն Կառլոս Յուլոյին (Ֆիլիպիններ, 14,866)։

Արթուր Դավթյանը նաև Օլիմպիական փոխչեմպիոն է, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր։