Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Վստահ ենք, որ դասագիրքը չեղարկվելու է, Ժաննան էլ նախարարությունից է դուրս գալու

Սա երկարատև պայքար է։ Հասկանալի է, որ Ժաննա Անդրեասյանը հեշտությամբ հրաժարական չի տալու, բայց պայքարը պետք է շարունակել։

Մեր շարքերը կհամալրվեն, ժամանակի ընթացքում մարդիկ կհասկանան, որ լռելը վտանգավոր է, ու կմիանան մեզ. վստահ  է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։

Նա նույնպես մասնակցում էր «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնության բողոքի ակցիային։

ԿԳՄՍ նախարարության ծրագրերի հետևում կառավարության գլուխն է  կանգնած. համոզված են ակցիայի կազմակերպիչները։ Ժաննա Անդրեասյանն ընդամենը կատարող է։

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնությունն իրազեկման ակցիաներ է անում ուսուցիչների, դպրոցների տնօրենների հետ, որպեսզի նրանք հրաժարվեն դասագրքից։

Մանրամասները՝ տեսանյութում