«Առանց պաթոսի, առանց ինքնախաբեության ներկայացված է իրական Թուրքիան՝ ինչպես է ստեղծվել Թուրքիայի Հանրապետությունը, ովքեր են թուրքերը, ինչ պետք է նրանցից սպասել։ Եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, այսօրվա Թուրքիան այսպիսին չէր լինի։
1923 թվականից դեպքերը բերել-հասցրել եմ 2023 թվական՝ մեր օրեր՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համագործակցություն, Շուշիի հռչակագիր»,- իր նոր մենագրության մասին պատմում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
«Թուրքիայի պատմություն. 100-ամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023թթ.» գրքի վրա հեղինակային խումբ է աշխատել, ու երկար տարիների ուսումնասիրություն է պահանջվել, որպեսզի արխիվային նյութերի հիման վրա կառուցվի իրական Թուրքիայի նկարագիրը։
Մենագրությունը նվիրվում է Գուգարաց թեմի երջանկահիշատակ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հիշատակին։
Գիրքը դասագրքի, ձեռնարկի արժեք ունի և նախատեսված է նաև ուսանողների համար, որոնք իրական Թուրքիայի իրական պատմությունն իմանալով՝ կարող են հստակ պատկերացնել նաև այդ նույն Թուրքիայի մոտալուտ քայլերը հատկապես Հայաստանի առնչությամբ։
Ինչպես 100 տարի առաջ ու 100 տարի շարունակ, այսօր էլ Թուրքիան իր քաղաքականությունն ու նպատակները չի փոխել։ Աթաթուրքի ստեղծած Թուրքիան, ըստ պլանի, պետք է շատ ավելի մեծ տարածք ունենար. այդ երազանքով են առաջնորդվել Թուրքիայի հաջորդ ղեկավարները ևս, այդ թվում՝ Էրդողանը։
Թուրքիայում կարող են բազմաթիվ նախագահներ փոխվել, բայց ծրագիրը չի փոխվելու։ Իսկ այն իրենից ներկայացնում է Հայաստանի, Սիրիայի, հարակից պետությունների հաշվին պանթուրքական բռնապետություն ստեղծելու նպատակ։
Մանրամասները՝ տեսանյութում.







