Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Նիկոլ Փաշինյանը մարսի Տավուշը, Հայաստանի Հանրապետությունը լավագույն դեպքում 4-5 ամսվա կյանք կունենա. քաղաքագետ

23/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

-Պարո՛ն Համբարյան, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերն արդեն իսկ սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը։ Ձեր կարծիքով՝ սրանով անդառնալի պրոցե՞ս է մեկնարկում , թե դեռ հնարավորություն կա խուսափելու հողային կորուստներից։

-Անդառնալի կորուստներից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից անհապաղ հեռանալն է։ Քանի որ մենք այլ տարբերակ չունենք, միայն այդ տարբերակն է մնում։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը բոլոր տեսակի միջազգային և տեղական օրենքներն ու իրավունքները կոպտորեն խախտում է՝ փորձելով օր առաջ բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի շանտաժային պահանջները և կատարել նրանց ցանկությունները։

Բոլոր թեզերը, որ Տավուշի այդ հողերը մերը չեն, իրականությանը չեն համապատասխանում։ Բոլոր այն թեզերը, որ Փաշինյանն Ադրբեջանին Հայաստանից տարածքներ չի հանձնում, կեղծ են և սուտ։ Հազար անգամ ասել եմ, հիմա էլ կկրկնեմ՝ Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի դեկլարացիան վավերացրել է 10 վերապահումներով, և դրանց մեջ նշվում է, որ Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Նիկոլ Փաշինյանի կողմից հետին թվով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և Հայաստանի դեմ մանիպուլյատիվ ձևով այդ փաստաթղթի օգտագործումը ծայրահեղ ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի և հայ ժողովրդի համար։

-Ի՞նչ հետևանքների մասին է մասնավորապես խոսքը։

-Համոզված եղեք՝ սա սովորական մի քանի քառակուսի կիլոմետրի տարածքի հանձնում չէ։ Սրանով փակվում է Հայաստանը Վրաստանին կապող միջպետական ճանապարհներից մեկը, սրանով Ադրբեջանի վերահսկողության տակ է դրվում Հայաստան-Վրաստան գազամուղը, և հարյուր տոկոսով համոզված եղեք, որ խոր աշնանը կամ ձմռանն ադրբեջանցիները կպայթեցնեն այն՝ Հայաստանում ստեղծելով 90-ականների սկզբին եղած իրավիճակը։ Եվ երրորդն ու ամենակարևորը՝ ադրբեջանցիներն ամեն ինչ անելու են սահմանամերձ բոլոր գյուղերը հայաթափելու համար։

Որոշ լրատվամիջոցներ և վերլուծաբաններ, հղում անելով մոսկովյան իրենց աղբյուրներին, արդեն իսկ հայտնում են, որ Ադրբեջանը Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացնելու նաև այլ մարզերի՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մասով։ Սրան գումարած՝ ամենահետաքրքիր դրվագներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, պատրաստակամ լինելով և մասնակցելով ադրբեջանական սողացող օկուպացիային, երբևիցե չի բարձրաձայնում, թե երբ է Ադրբեջանը Հայաստանին վերադարձնելու Բերքաբերի հատվածը, Արծվաշենը կամ իր կառավարման տարիներին օկուպացված Սոտքը, Խոզնավարը, Ջերմուկի, Ներքին Հանդի, Տեղի, Իշխանասարի, Սև լճի հատվածները՝ ընդհանուր առմամբ մոտ 200 ք/կմ տարածք։

Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նախագահի մակարդակով բարձրաձայն հայտարարում է, որ Հայաստանի վերադարձնելու ոչինչ  չունի և արհարամրհած ունի 91 թվականի քարտեզները, Խորհրդային միության ժամանակաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վարչական սահանը։ Գիտե՞ք՝ ինչով է սա պայմանավորված. իմ հայտնած այն մտքով, որ Հայաստանի Հանրապետությունը 91 թվականի Ալմաթայի դեկլարացիան վավերացրել է 10 վերապահումներով և չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հենց սրանով է պայմանավորված, որ Ալիևն այժմ տարբեր մեթոդներով, շանտաժով փորձում է առավելագույնը ստանալ Հայաստանից։ Սա, կրկնում եմ, աղետալի հետևանքներ է ունենալու և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ հայ ժողովրդի համար։

-Պարո՛ն Համբարյան, Տավուշում ծավալված բողոքի ալիքը հավակնո՞ւմ է դառնալ համազգային մեծ համախմբման մեկնարկ։ Այդպիսի ներուժ տեսնո՞ւմ եք։

-Գտնում եմ, որ ամեն դեպքում ժողովրդին առաջնորդներ են պետք։ Մարդիկ չեն կարող առանց առաջնորդի շարունակել անկազմակերպ պայքարել գործող իշխանությունների դեմ։ Իշխանությունները տավուշցիների նկատմամբ արդեն իսկ ուժ են կիրառում։

Երկրորդ՝ եթե Նիկոլ Փաշինյանը մարսի Տավուշը, Հայաստանի Հանրապետությունը լավագույն դեպքում 4-5 ամսվա կյանք կունենա։

-Այսինքն՝ քանի դեռ քաղաքական պահանջի ձևակերպում չկա, իշխանությունն առանց դժվարության կկանգնեցնի՞ տավուշցիների ինքնաբուխ գործողությունները։

-Իհարկե։ Քանի դեռ շարժումը չունի լիդերներ, որոնք կարող են առաջնորդել մարդկանց, չեմ կարծում, որ այդ շարժումը շատ մեծ հաջողությունների կհասնի։

-Այս պահին, ըստ էության, ժողովրդին առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

-Միակ տարբերակը Սրբազանն է։ Նշեմ, որ լիդեր ասելով՝ ես նկատի չունեմ միայն քաղաքական առաջնորդներին։ Ես նկատի ունեմ նաև մեր սրբազաններին՝ Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդներին, որոնք շատ կոնկրետ իրենց վերաբերմունքն են արտահայտում այս իշխանությունների նկատմամբ։ Ես, օրինակ, կնախընտրեմ, որ նրանց տեսնեմ առաջնորդ, քան քաղաքական ուժերի ներկայացուցիչների, որոնք ասոցացվում են նախկինների հետ։

-Պարո՛ն Համբարյան, կարելի՞ է ասել, որ ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբվելու բացառիկ հնավորություն է ստեղծվել։

-Այո՛։ Մեր պատմության ընթացքում, երբ չենք ունեցել պետականություն,  Հայ Առաքելական եկեղեցին շատ դեպքերում փոխարինել է պետական ինստիտուտներին։ Հայ եկեղեցու հետ հաշվի են նստել թե՛ թուրք սուլթանը, թե՛ Իրանի շահը, թե բյուզանդական կայսրը, թե՛ ռուսական ցարը։ Սա փաստ է, որը ոչ ոք չի կարող հերքել։ Եվ պետք չէ պատահական համարել, որ Փաշինյանը 2018-ի մայիս-հունիս ամիսներին սկսեց իրեն երկրպագող՝ իբրև թե հավատացյալ, բայց իրականում ծպտյալ աղանդավորների միջոցով հարձակումներ գործել Առաքելական եկեղեցու դեմ։ Նա շատ լավ գիտեր, որ հայ Առաքելական եկեղեցին իր առաջին թշնամին է, որը կարող է վաղը-մյուս օրն իր շուրջ խմբել հանրությանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐՎԱԾ ԵՒ ԻՐԱԳՈԾՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-րդ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ

Հաջորդ գրառումը

«Թուրքիայի պատմություն». Մենագրություն՝ իրական Թուրքիայի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

«Թուրքիայի պատմություն». Մենագրություն՝ իրական Թուրքիայի մասին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական