Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։ Վերականգնում է , որ այդ վարորդները նորից իրենց ու ուրիշներին դժբախտացնեն նոր վթարներով։
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սիրում է բոլորին, խոնարհվում բոլորի առաջ, սակայն իր երկրապագուներին ձեռքով բարևելուց հետո թիկնապահից սպիրտ է խնդրում, որպեսզի ձեռքերը մաքրի։
Երկու համաներումով, որից մեկը՝ հատուկ իր համար, ազատազրկման վայրից դուրս եկած Նիկոլ Փաշինյանը 8 տարում ոչ մի անգամ համաներում չի իրականացրել գերբեռնված քրեակատարողական հիմնարկները չի թեթևացրել։ ՔՊՀ-ում գտնվողների մի մասը կյանքում առաջին անգամ հանցանք կատարած, կամ՝ ոչ ծանր հանցագործություններ արած անձինք են, համաներումը նրանց բնականոն կյանք կվերադարձներ։ Մյուս կողմից էլ, յուրաքանչյուր կալանավոր պետբյուջեի վրա մեծ ծախս է։
Ոսկան Սարգսյան, լրագրող








