Երկուշաբթի, 17 Օգոստոս, 2026

Հենց հիմա 150 տոննա դեղձը թափված է ծառերի տակ, փչանում է. գոնե 15 դրամով կգնահատվի՞. գյուղացի

Արմավիրի մարզի Հացիկ և Խանջյան գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. նրանք կառավարությունից պահանջում են լուծել իրենց բերքի իրացման հարցը։

Դեղձը հասել, թափվում է, ոչ թե ամեն օրը, այլ ամեն վայրկյանն է թանկ. բերքը մեկ շաբաթ չի կարող սպասել, մինչև կառավարությունը կամ չրագործները որոշում կայացնեն։

Համանքի ղեկավար Վարշամ Սարգսյանը հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ ու խոստացել, որ այսօր՝ ժամը 18։00-ին, նորից հանդիպեն, բայց ոչ փողոցում, այլ գյուղամիջում, որպեսզի հայտնի, թե ինչ որոշում է կայացվել։

Թե ինչ որոշում կկայացնեն իշխանությունները, նա ասել չի կարող։

Եթե որոշումը ձեռք չտա, միասին կքննարկենք. ասաց Վարշամ Սարգսյանը։

Գյուղացիներից մեկը պատմեց, որ հենց հիմա 15 տոննա բերքը թափված է ծառերի տակ։ Նա արդեն պետք է 3-դ անգամ բերքահավաք աներ. կա՞ գնահատող, որ գա ու գնահատի՝ ինքը քանի՞ դրամի վնաս է կրել։ Եթե այդ բերքը գոնե չգնահատվի 150 դրամ, այլևս իմաստ չունի սպասելը, որովհետև բերքն ուղղակի կփչանա գետնին լցված։

Խնդիրը կլուծվի. խոստացավ համայնքի ղեկավարը։

Գյուղացին հակադարձեց՝ ինչո՞ւ խնդիրն ավելի շուտ չեք լուծել, որ բերել-հասցրել եք այս օրվան։

Գյուղացիները վարկ են վերցրել, տոկոսները չեն կարողանում վճարել, բերքը փչանում է, իրացման խնդիր ունեն։ Դեղձը նախորդ տարիներին մյուս մրգերի նման արտահանվել է ԵԱՏՄ շուկա, բայց այս տարի արտահանում չկա։

Մասնավոր դեպքերում արտահանողը գյուղացուց դեղձն առնում է 100 դրամով։

Գյուղացիները պահանջում են, որ դեղձը սուբսիդավորվի։

Նշենք, որ դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ է Նիկոլ Փաշինյանը խոստացել, որ թույլ չի տա, որ գյուղացու բերքը փչանա՝ ասելով՝ փչացող բիբարն էլ կառնենք, փչացող վարդն էլ կառնենք, հայկական բերքը կվաճառվի եվրոպական շուկաներում։

Վարշամ Սարգսյանը նշեց. «Իմ մոտ տպավորություն է, որ ինչ-որ մարդիկ այս բերքի հարցը դարձրել են քաղաքական հարց։ Իրենք փորձում են հասարակ մարդկանց, գյուղացուն, ում գործը գյուղատնտեսությունն է, օգտագործել քաղաքական մխտառ խաղերի մեջ։ Ինձ մոտ այդ տպավորությունն է»։

Գյուղացիները չհամաձայնցին նրա հետ՝ շեշտելով, որ սա իրենց ապրուստի, օրվա հացի խնդիրն է։