Ադրբեջանում վերջին 7 ամսում առգրավվել է 11,2 միլիարդ դոլարի թմրանյութ

2026 թվականի առաջին յոթ ամիսներին ապօրինի շրջանառությունից առգրավվել է 6 տոննա, 223 կգ, 519.057 գ թմրանյութ. ասվում է Ադրբեջանի թմրամոլության և թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի տեղեկատվության մեջ։
Հաղորդվում է, որ ապօրինի շրջանառությունից առգրավված 6 տոննա, 223 կգ, 519.057 գ թմրանյութերի և հոգեմետ նյութերի ընդհանուր արժեքը գնահատվում է 187 միլիոն 200 հազար մանաթ։
Նշենք, որ ադրբեջանական մեկ մանաթն արժե 215 ՀՀ դրամ կամ 0.59 ԱՄՆ դոլար։
Այդ փոխարժեքով Ադրբեջանում վերջին 7 ամիսներին առգրավվել է 40,5 միլիարդ դրամի կամ 11,2 միլիարդ դոլարի թմրանյութ։
