Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիար Հասանովը, որը հայտնի է ազգայնամոլական և հակահայկական դրսևորումներով, արտաքսվել է Ռուսաստանից։
APA-ի ռուսական բյուրոյի տվյալներով՝ Բախտիար Հասանովը միգրանտների ժամանակավոր կալանքի կենտրոնից, որտեղ նա որոշ ժամանակ պահվել էր, տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել Ռուսաստանի Դաշնությունից։
«Նշենք, որ Մոսկվայում գտնվող Ադրբեջանի ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Բախտիար Հասանովին Ռուսաստանի իշխանություններն անցյալ տարի զրկել են ՌԴ քաղաքացիությունից։ Այս տարվա հունիսին նա ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների ժամանակավոր կալանքի կենտրոնում»,-հայտնում է APA-ի ռուսական բյուրոն։
