Երկուշաբթի, 17 Օգոստոս, 2026

Ուկրաինայի նախկին նախագահ Յուշչենկոն Բաքու է գնացել, հանդիպել է Ալիևի հետ

Նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ. հայտնում է ադրբեջանական APА-ն։

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն գտնվում է Բաքվում.  սոցիալական ցանցերում հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը։

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոյին Բաքվում», – ասվում է գրառման մեջ։

Դեսպանը այցի նպատակի մասին որևէ տեղեկություն չի տրամադրել։

Վիկտոր Յուշչենկոն Ուկրաինայի նախագահ է եղել 2005-ից 2010 թվականներին։

«Ես հանդիպեցի Բաքվում գտնվող Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ։

Մենք կիսվեցինք մեր ավելի քան 20 տարվա ծանոթության հաճելի հիշողություններով, հիշեցինք ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ մեր կատարած համատեղ աշխատանքը և կարծիքներ փոխանակեցինք կապերի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը ինձ հանձնեց «Իրպին քաղաքի պատվավոր քաղաքացի» վկայականը», – նշվում է Ալիևի և Յուշչենկոյի հանդիպման մասին պաշտոնական հրապարակման  մեջ։