Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն, Քպ-ն կհաղթի 50+1 տոկոսով, իսկ 2026-ին՝ ավելի շատ

4 տարի է, չէ, 7 տարի է՝ մարդ են ման գալիս.  Իմպիչմենտի գործընթացի մասին հարցին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիոմնյանը։

«Արթուն ենք» շարժումը 107 պատգամավորի նամակ է ուղարկել՝ միանալու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Ալեն Սիմոնյանը ծաղրեց ընդդիմադիրներին, որոնք ջանում են այդ գործընթացն սկսել։

«Գարուն-ամառ հավաքածուի ցուցադրման ժամանակն է եկել։ Շահարկումները մեկ օրվա կյանք ունեն։ ՀՀ-ն ունի օրինական ընտրված իշխանություն։ Այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունն առաջինն է և ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդի մոտ։ Վստահ եմ, որ եթե ընտրություններն այս ուրբաթ լինեն, «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթելու է 50+1 տոկոսով, իսկ 2026 թվականի ընտրություններին կարող է ավելի շատ տոկոսով»,-վստահ է Ալեն Սիմոնյանը։