Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ֆոտոշարք. Լոնդոնում Հաղթանակի 80 ամյակի շքերթն սկսվել է. մասնակցում են նաև ուկրաինական զորքերը. BBC News

Մեծ Բրիտանիան սկսում է տոնակատարությունների շարք՝ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի (Հաղթանակի օր) կապակցությամբ։ Եվրոպական երկրները տոնը նշում են մայիսի 8-ին, բայց հոբելյանական տարվա  պատվին տոնակատարությունը կտևի մի քանի օր։

Տոնակատարությունները սկսվել են  երկուշաբթի՝ ուղիղ կեսօրին, Բիգ Բենի կոչնակով։

Բրիտանացի դերասան Թիմոթի Սփոլը կարդացել է Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական ճառը, որը հնչեցվել էր ռադիոյով 1945 թվականի մայիսի 8-ին։

Լոնդոնի կենտրոնական մասով Խորհրդարանի հրապարակից մինչև Բուքինգհեմյան պալատ անցել է  ավելի քան 1300 մարդու մասնակցությամբ զինվորական երթը։ Այն ղեկավարում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի 100-ամյա վետերան Ալան Քենեթը։

Շքերթը հետևում էին Չարլզ III թագավորը, նրա կինը՝ Կամիլան, և Ուելսի արքայազն Ուիլյամը՝ իր ամբողջ ընտանիքի՝ կնոջ՝ Քեյթի, արքայազններ Ջորջի և Լուիի, ինչպես նաև արքայադուստր Շառլոտի հետ։

Շքերթին մասնակցել են նաև ուրկրաինական զորքերը։