Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունում ռուս լրտեսի կարգավիճակ ունեցող անձ է

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունում ռուս լրտեսի կարգավիճակ ունեցող անձ է։ Սա իմ կարծիքն է, ես քաղաքական գործիչ եմ և իրավունք ունեմ քաղաքական հայտարարություններ անել»,-Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում  հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը Քոչարյանին անվանեց Ռուսաստանի շահերը սպասարկող և այս ուղղությամբ ծառայություններ մատուցող քաղաքական գործիչ։

Նրա խոսքերը ցիտել և տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։