Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Արփի  Դավոյանը պիտի քվերակի՞ ժողովրդական նախաձեռնությանը

Պատմության մեջ առաջին դեպքն է, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակը ՀՀ քաղաքացին է. ԱԺ-ի դիմաց կազմակերպվեծ ակցիայի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը, իսկ ԱԺ-ի դիմաց «Հայաքվեի» աջակիցները հավաք են կազմակերպել։

«Հայաքվեի» հեղինակը 58 հազար քաղաքացիներն են, որոնց խոսքը, դիրքորոշումը պետք է ընդունվի. վստահ է Էդգար Ղազարյանը։

«Աժ-ում «Հայաքվե» նախաձեռնութնյունը քննարկվել է, բայց ԱԺ մեծամասնությունը ներկա չի եղել։ Պետք է ժողովուրդը համախմբվի ու նրանց վռնդի այստեղից։ Եթե Քպ-ն քաղաքացու նախաձեռձնության քննարկմանը չի ներկայացել, բայց նշում է  «Քաղացացու օր», ուրմեն նա իրավունք չունի այստեղ գտնվել։

Տրդատ Սարգսյանը, Ալխաս Ղազարյանը, Արփի  Դավոյանը պետք է որոշում կայացնեն ու քվեարկեն քաղաքացիական նախաձեռնությանը դեմ կամ կո՞ղմ։

Տրդատ Սարգսյանին դուք երբևէ տեսել ե՞ք։ Տենալու բան է ախր… կամ Ալխաս Ղազարյանը, ճանաչում ե՞ք նրան։

Կամ Արփի Դավոյանը։ Ես նրան հիշում եմ՝ աղավնին ձեռքը կանգնած։ Ինձ թվում է դա այն նույն աղավնին է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանցի «էկոակտիվիստ» կինը բռնել էր, թռցրեց ու սպանեց»,- նկատեց Էդգար Ղազարյանը։

Միջազգային իրավունքը սահմանում է, որ իշխանությունը միայն բանակցելու իրավունք ունի։ Իսկ ՀՀ իշխանությունը բանակցությունների ժամանակ անցել է թշնամու կողմը. փաստն արձանագրում է ընդդիմադիր գործիչը։