Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ինչ էլ լինի, պետք է «Հայաքվեն»՝ որպես ժողովրդական նախաձեռնություն, միշտ տաք պահել

Մեր սպասելիքները պետք է երկարաժամկետ կառուցենք. ասաց ԱԺ-ի դիմաց «Հայաքվեի» աջակիցների հավաքի մասնակից Մենուա Սողոմոնյանը։

Զուգահեռ՝ «Հայաքվե» օրենսդարական նախաձեռնության նախագիծը քննարկվում էր  ԱԺ պետաիրավական հանձնաժողովում։

Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ ինչ էլ լինի, պետք է «Հայաքվեն»՝ որպես ժողովրդական նախաձեռնություն, միշտ տաք պահել։

«2021 թվականի ընտրություններում  եթե 26 ուժերից մեկը նախընտրական ծրագրում գրած լիներ, որ հրաժարվելու է Արցախից, արցախցիներին չի համարելու ՀՀ քաղաքացիներ, Արարատ լեռը չի համարելու հայկական, որ կասկածելու է ՀՀ սահմանների սուվերենությանը, ոչ ոք չէր քվեարկի այդ քաղաքական ուժի օգտնին։

Քպ-ն իր ծրագրերը  կառուցել է ժողովրդին տված խոստումների վրա, բայց դրժել է իր խոստումները, նշանակում է  նա ժողովրդի քվերով յուրացրել է  իշխանությունը։

 Այսօր ՔՊ-ն հենց քաղաքական այդ վարքագիծն է  դրսևորում, նա հրաժարվում է այն ամենից, ինչ մեզ է պատկանում»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։