Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Միջազգային հարթակում ոչ մի կոնսենսուս չկա, որ Արցախից հրաժարվենք, կոնսենսուսը կա միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ

2021 թվականին, երբ Քպ-ն հավաքեց 680 հազար ձայն, մինչ այդ ընտրողներին խոստացել էր Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր լինել, պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը և դրա վրա հիմնվելով՝ այդ խոստումների վրա ձևավորվել է կառավարության ծրագիր, որը Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է. ասաց ԱԺ-ի դիմաց կազմակերպված «Հայաքվեի» աջակիցների հավաքի մասնակից Ավետիք Չալաբյանը։

Նա շարունակեց.

Եթե Քպ-ն դեմ  է այդ ծրագրին, ուրեմն նա դեմ է նաև իր Կառավարությանն ու իրեն, ուրեմն նրա Կառավարությունը ոչ լեգիտիմ է։ Կառավարությունն իր խոստումները չկատարելով՝ իրեն դուրս է դնում բոլոր օրենքներից, հետևաբար, նա ոչ լեգիտիմ է ու պետք է հրաժարական տա։ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի, որպեսզի մենք այդ իրավունքի հիման վրա կարողանանաք Արցախը վերադարձնել։  Ոչ թե թուլության պահին հրաժարվել Հայրենիքից, մեր սեփականությունից, մեր իրավունքներից, այլ տոկություն ցուցաբերենք։

«Հայաքվեն» հենց այդ նպատակն ունի, հենց դրա համար է նախաձեռնվել՝ պաշտպանել Արցախը բոլոր պայմաններում ու բոլոր պարագաներում։

Չալաբյանը վստահ է, որ միջազգային հարթակում ոչ մի կոնսենսուս չկա, որ Արցախից հրաժարվենք, կոնսենսուսը կա միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Ընդհակառակը՝ նույն Արևմուտքը հրաժարվում է  Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել, որովհետև տեսնում է, որ այդ օգնությունն օգտագործվում է  Արցախի խաղաղ ժողովրդի դեմ։

«Հայաքվեի» աջակիցները սպասում են, թե ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր քվերակությամբ ինչ որոշում է կայանցնելու Արցախը պահպանելու, Արցախի համար պայքարելու, Արցախը չզիջելու հարցում։