Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավ ենք անում, դա մեր իրավունքն է. այդտեղ շանտաժ չեմ տեսնում. Արարատ Միրզոյանն՝ ընդդիմադիրներին «պատերազմի ուժեր» անվանելու մասին

23/03/2026
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետը սեպտեմբեր ամիսը պայմանական է ասել՝ նկատի ունենալով ընտրություններից կարճ ժամանակ  անց, իսկ որ նման հեռանկար կարող է լինել, դա միանշանակ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, և իշխանության գան խաղաղությունը ռևիզիայի ենթարկող ուժերը, սեպտեմբերին պատերազմ կլինի։

«Րոպեներ առաջ ԱԺ հանձնաժողովում նստած խոսում էինք այդ թվում այն ընդդիմադիր պատգամավորների հետ, որոնց գաղափարախոսությունն այն է, նաև խորհրդարանում չգտնվող առանձին ընդդիմադիր շրջանակների, որոնց գաղափարախոսությունն այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք։ Բառացի մեջբերում եմ այդ մտքի կրող մի քաղաքացու խոսքը. «Էս Հայաստանը մեզ պետք չի»… և քարտեզը գետնին գցելը։

Ակնհայտ է, որ եթե այս մտայնությամբ մարդիկ իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ։  Հաշվի առնելով, թե այս օրերին երկրներն ինչ մեթոդաբանությամբ են փորձում հիմնախնդիրները լուծել, շատ մեծ հավանականությամբ Հայաստանը կկանգնի նոր պատերազմի առաջ»,–համոզմունք հայտնեց Միրզոյանը։

Դիտարկմանը, որ «Կա՛մ մենք, կա՛մ պատերազմը» միտքը նման է շանտաժի, ԱԳ նախարարը զարմացավ՝ շանտաժն այստեղ ո՞րն է։

«Մենք առաջարկում ենք խաղաղություն։ Այլ պայմաններում, հավատացեք, մեր խորը համոզմամբ, Հայաստանի Հանրապետության ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ Հայաստանի, որպես անկախ պետություն,  գոյությունը ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։

«Եվ կա զուգահեռ առաջարկը, որ չէ՝ այս Հայաստանը մեզ ընդհանրապես պետք չի, մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետք է չգիտեմ ինչ Հայաստան։ Սա շանտաժ չի, սովորական բան է»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք չի ստացվում, որ իրենք կանխակալ կերպով մյուս ուժերին կոչում են պատերազմի ուժեր։

Արարատ Միրզոյանն ի պատասխան նկատեց.


«Իրենք են ասում։ Սա քաղաքական անճարակության դրսևորում է այն ուժերի կողմից, որոնք մեզ մեղադրում են նրանում, որ մենք ասում ենք, որ մենք խաղաղության կուսակցությունն ենք, իսկ մյուսների ասածն այնքան անհեռանկար է և վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։ Սա այնքան ճիշտ է և անխոցելի, որ գալիս են, մեզ ասում են՝ լավ էլի, էդ մի ասեք, որովհետև ընտրական մրցապայքարում մենք կարող է այդքան հաջողակ չլինենք»։

Ճշտող հարցին՝ ինչո՞ւ եք որոշել, որ ընդդիմադիր ուժերը պատերազմի ուժեր են, Միրզոյանն պատասխանեց.

«Դա մեր քաղաքական իրավունքն է։ Ես այդտեղ շանտաժի տարր տեսնո՞ւմ եմ. ոչ չեմ տեսնում։ Ինչո՞ւ ենք անում. լավ ենք անում։ Դա մեր քաղաքական առաջարկն է, և մենք օրենք չենք խախտում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծ Բրիտանիան չի կարող հարձակումների թիրախ դառնալ. Սթարմեր

Հաջորդ գրառումը

Մեր իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը հետևանք է եղել. ԱԳ նախարար

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

06/05/2026
Տեսադարան

Պարզվեց՝ Ռոբերտա Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով անգամ Ալիևի մոտ «պու» չհանեց՝ ի պաշտպանություն հայկակակնության և հայություն. Աշոտյան

05/05/2026
Նորություններ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ Երևանում. ուղիղ

04/05/2026
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026
Հաջորդ գրառումը

Մեր իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը հետևանք է եղել. ԱԳ նախարար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական