Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շատ ծիծաղելի է, որ Ալեն Սիմոնյանը կարող է իրեն թույլ տալ խոսելու Ալիևի անունից. հետաքրքիր է՝ նա Ալիևի մամուլի խոսնա՞կն է. քաղաքագետ

26/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

99 տոկոսով համոզված եմ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստում է՝ հայտարարելով, թե փակ հանդիպման ժամանակ Ալիևն ընդունում է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ թվային ձևակերպումով, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Իհարկե, Ալեն Սիմոնյանը կեղծում է։ Ես, որպես ՀՀ քաղաքացի, ոչ միայն նպատակ չունեմ հավատալու կեղծարար, ստախոս իշխանության ներկայացուցչին, այլև հասկանում եմ՝ Ալեն Սիմոնյանն այն իշխանության ներկայացուցիչն է, որը 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքը կեղծում և նենգափոխում էր՝ հասարակությանը մատուցելով սուտ տեղեկություններ։ Հետաքրքիր է՝ Ալեն Սիմոնյանը դարձել է Իլհամ Ալիևի մամուլի խոսնա՞կը, որ նրա անունից հայտարարություններ է տարածում։ Իլհամ Ալիևը թքած ունի Ալեն Սիմոնյանի վրա էլ, Նիկոլ Փաշինյանի վրա էլ, և եթե նա ցանկանա ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, կճանաչի՝ առանց վախենալու և բարձրաձայն»,- ասաց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանը հիշեցրեց՝ Ադրբեջանի նախագահը բազմիցս է հայտարարել, որ բացարձակ նպատակ չունի ՀՀ ինքնիշխան տարածքից հանելու 2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստան ներխուժած իր օկուպացիոն զորքերը։

«Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ընդամենը մանիպուլյատիվ կեղծիք է՝ սեփական ընտրազանգվածին խաբելու համար։ ԱԺ նախագահը բացահայտ ստում է, քանի որ Ադրբեջանի բռնապետի շուրթերից երբեք չենք լսել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այժմ շատ ծիծաղելի է, որ Սիմոնյանը կարող է իրեն թույլ տալ խոսելու Ալիևի անունից»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել էր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպումների ժամանակ ասել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

«Չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունե՞մ, թե՞ չէ, կարծում եմ՝ ունեմ. փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունում ու ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով»,- լրագրողների հետ զրույցում ասել էր նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բռնցքամարտի ձեռնոցներ. փաստաբանների նվերը՝ ոստիկանության պաշտոնյային

Հաջորդ գրառումը

Փաշինյանն ու Ռաիսին տարածաշրջանային խնդիրներ են քննարկել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն ու Ռաիսին տարածաշրջանային խնդիրներ են քննարկել

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական