Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բռնցքամարտի ձեռնոցներ. փաստաբանների նվերը՝ ոստիկանության պաշտոնյային

Փաստաբաններն այսօր, ի նշան բողոքի, գործադուլ են արել։

Ոստիկանության կենտրոնական բաժնում ոստիկաններն ու պարեկները հունիսի 12-ին ծեծել են փաստաբան Կարեն Ալավերդյանին, նրան խուզարկել, արցունքաբեր գազ փչել դեմքին ու ձերբակալել։ Պատճառն այն է եղել, որ նա փորձել է կանխել ոստիկանների բռնություններն իր պաշտպանյալի նկատմամբ։

Փաստաբանները որոշել են՝ չեն լռելու։ Պայքարելու են, որպեսզի ոստիկանական համակարգում ծառայող ոչ բարեխիղճ, իրենց դիրքը չարաշահողները պատժվեն։

Փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելը կարծես օրինաչափություն է դառնում։

«Եթե մի քանի ամիս առաջ փաստաբաններին ծեծի ենթարկող ոստիկանները պատասխանատվության ենթարկված լինեին, Կարեն Ալավերդյանի դեպքը չէր լինի. վստահ է Արա Զոհրաբյանը։

Փաստաբանների անունից բռնցքամարտի ձեռնոցներ են նվեր ուղարկվել Ոստկանության կենտրոնական բաժնի պետին։

Մանրամասները՝ տեսանյութում.