Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ձեր բանտարկյալներին չեն տանջում այնպես, ինչպես ինձ էին տանջում՝ մահվան դուռը տանելով»:

Անահիտ Հովսեփյան
28/06/2024
- 28 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
123
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի հունիսի 7-ի եւ 14-ի համարներում լուսաբանել ենք Բոննում հունիսի 3-13-ին ՄԱԿ-ի հովանու տակ անցկացվող Կլիմայի փոփոխություններին նվիրված համաժողովի մասին, (որ Բաքվում նոյեմբերի 11-24-ին գումարվելիք COP29-ի համաժողովի նախապատրաստական փուլն էր), ինչպես նաեւ անդրադարձել նույն վայրում հունիսի 3-ին եւ 7-ին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի կազմակերպած բողոքի ցույցին, որ առաջնահերթ պահանջ էր դարձրել Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների շուտափույթ ազատարձակումը: Հայ ցուցարարների կողքին հունիսի 7-ին Բաքվում գումարվելիք համաժողովի դեմ փաստարկներ էին ներկայացնում

Ադրբեջանից վտարանդի մի քանի լրագրողներ, հրապարակում բարձրախոսն առած բողոքելով, թե Կլիմայի հարցերով համաժողովը հարստացնելու է միայն Ալիեւի ընտանիքին, ամրապնդելու է նրա ռեժիմը: Ադրբեջանցիների տաղավարը ցուցադրում էր Բաքվի բռնակալի՝ մի քանի տասնյակ հակառակորդների՝ բանտում կտտանքների ենթարկվող մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների լուսանկարները: Շատ փաստարկված էր Շվեյցարիայի աքսորից Բոնն ժամանած Էմին Հուսեյնովի անգլերեն ելույթը, որ ճառախոսության ազդեցության մասին քաջատեղյակ, գիտեր մարդկանց տպավորելու, արդարության իր պահանջը բնապահպան մարդուն հասցնելու կերպը: Նրանից հետո ելույթ ունեցավ ադրբեջանցի վտարանդի լրագրող Աբիդ Գաֆարովը: Երբ ադրբեջանցիներն ավարտեցին ելույթները, մոտեցա: Էմին Հուսեյնովը ցույց տալով իրեն սպասող մի մեծ խմբի, ասաց՝ շտապում է, զրույցը ծավալեցի Աբիդ Գաֆարովի հետ: Բաքվում 1981-ին ծնված Գաֆարովը գերազանց  գնահատականով է ավարտել դպրոցը, այնուհետ՝ Բաքվի պետական նավթարդյունաբերական համալսարանը: Ֆբ սոց հարթակում ներկայանում է որպես Կասպյան լրատվական կենտրոնի խմբագիր: Մեր զրույցում ասաց, թե Յութուբում ալիք է ունեցել, որի գույքը բանտարկությունից հետո 2022-ին բռնագրավել են: « Ձեր ազգանունը «ով» վերջածանցն ունի: Ադրբեջանակա՞ն է այն: Միգուցե ձեր ծնողները պատմել են, որ նրանք էթնիկ այլ խմբի են պատկանում՝ ուդի, լեզգի, թաթ…«Ես  ճանաչում եմ իմ նախապապերին, մինչեւ 7-րդը (պորտը), կարող եմ ասել, որ բոլորը թուրք են եղել», ասաց Գաֆարովը: Մեր զրույցը երբեմն դադար էր առնում, քանի որ լսվում էր հայերի ձայնը՝ «Ալիեւին՝ Հաագա», «Ազատություն Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիներին», հնչում էին Բաքվի բանտում գերյալ հայերի անունները…

«Եթե կլիմայական արդարության մասին ենք խոսում, այն առանց համընդհանուր արդարության չի լինում», ասաց լրագրողը, երբ ներկայացա:

–Իսկ համընդհանուր արդարության պահանջի մեջ հայերի, Լեռնային Ղարաբաղի, Արցախի մասին ինչո՞ւ չեք նշում: Չեք խոսում ցեղասպանության, Ալիեւի գործած ոճրի մասին: Խոսում եք միայն ձեր գերյալների մասին, չեք նշում, որ Ալիեւը բանտարկել է Արցախի ղեկավարներին, հայ ռազմագերիներ կան: Ինչո՞ւ եք խուսափում:

-Խոսում ենք այս մարդկանց մասին, քանի որ նրանք որեւէ սխալ բան չեն արել: Նրանք ո՛չ զենք են կրել, ո՛չ թմրամիջոց են ունեցել, քրեորեն (հետապնդելի) որեւէ բան չեն արել: Բոլորը լրագրողներ են (ցույց է տալիս լուսանկարները-Ան.Հ.): Նրանք սոսկ ուզում էին խաղաղություն եւ ժողովրդավարություն բերել Ադրբեջան:

–Կարո՞ղ է ժողովրդավարություն հաստատվել ձեր երկրում՝ առանց այդ հողի բնիկների՝ հայերի:

-Պիտի սկզբում խաղաղություն լինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ:

–Անշուշտ, բայց ինչպիսի՞ խաղաղություն:

-Ադրբեջանում անկախ դատական համակարգ չկա: Լավ կլինի, որ ոչ միայն ձեր բանտարկյալների, այլ նաեւ բոլոր բանտարկյալների հարցը քննի միջազգային դատարանը: Միգուցե Հաագայում: Ինձ էլ են ձերբակալել, Ադրբեջանում արդարություն չկա: Ինձ տանջել են Բաքվի բանտում: Հավատացեք ինձ, ձեր բանտարկյալներին չեն տանջում այնպես, ինչպես ինձ էին տանջում՝ մահվան դուռը տանելով: Կլինիկական մահ եմ ապրել:

–Նրանք լավ վիճակում չեն, դուք էլ գիտեք: Ես չեմ կարող փաստերը ստուգել՝ տանջո՞ւմ են նրանց, թե՞ ոչ: Սակայն ինձ հետաքրքրում է, թե կոռումպացված ռեժիմի մասին խոսելիս, ձեր փաստարկները բարձրաձայնելիս ինչո՞ւ եք խուսափում ողջ ճշմարտությունը ներկայացնել: Վտանգավո՞ր է խոսել հայերի իրավունքների, ԼՂ-ի մասին: Դուք էլ գիտեք, որ ԼՂ-ն բնիկ հայկական տարածք է, մեր երկիրն է:

-Կան ՄԱԿ-ի բանաձեւերը…

–Մի խոսեք դրանց՝ ճշմարտությունից հեռու փաստերի մասին, փոխարենը հիշեք, որ Ալիեւը ցեղասպանություն է կատարել հայերի հանդեպ եւ շարունակում է այդ գործողությունները:

-Ես այդպես չեմ կարծում…քանի որ չեմ հետաքննել նման փաստեր: Խոսում եմ միայն փաստերի վրա հիմնված իրողությունների մասին: Հետաքննել եմ լրագրողների հանդեպ կտտանքների փաստերը, գիրք եմ գրել, ինձ պատժել են դրա համար, բանտարկել, տանջել…

– Չեմ կարող հավատալ, որ արդարության համար եք պայքարում, երբ «տեսակավորում եք» արդարությունը:

-Նորից եմ կրկնում՝ չեմ հետաքննել: Այս մարդուն գիտեմ (ցույց է տալիս լուսանկարը-Ան. Հ.), լրագրող է, նրան բանտարկել են կոռուպցիոն գործարքներ բացահայտելու համար…

–Ինչու՞ որեւէ հայ չկա Ադրբեջանում: Արդարությո՞ւն է:

-Պատերազմի պատճառով:

–Բնակա՞ն, նորմա՞լ եք համարում դա:

-Իմ կարծիքով, կարող էր պատերազմից առաջ էլ խաղաղության պայմանագիր կնքվել, կամ նոյեմբերի 10-ից հետո, երբ համաձայնագիր կնքվեց 3-ի՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի ստորագրությամբ…

– Որ խախտեց Ալիեւը՝ հայկական նոր տարածքներ գրավելով:

-Այո, ճիշտ է, բայց դա արդարացվեց, քանի որ Լաչինով զենք էր բերվում հայկական վերահսկողության տակ մնացած տարածքներ…

–Կեղծիք է: Ադրբեջանը թշվառ վիճակի մեջ է, քանի որ կառավարությունը, իշխանությունը փոխում է, կեղծում պատմական փաստերը, ինչն առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդին է վնասում: Ատելությունը հայերի, հայ ժողովրդի եւ ձեր հանդեպ նույնը չէ անշուշտ, բայց՝ միեւնույն է՝ ատելություն է:

-Մի օրինակ՝ ասենք Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կռվում են: Մեծ Բրիտանիայի թագավորը Ֆրանսիայի ժողովրդի հանդեպ ատելութան խոսք է ուղղում, հետո էլ՝ իր ժողովրդի: Սեփական ժողովրդի հանդեպ ատելության խոսքն ավելի վատ է:

–Ձեր համեմատությունն ընդունելի չէ ինձ համար: Այդուհանդերձ դառնանք արդարության մասին ձեր պատկերացումներին, երբ քննադատում եք ձեր նախագահին, ձեր կառավարությանը, հետո չե՞ք արդարացնում նրանց՝ ասելով, թե ազատագրել եք Լեռնային Ղարաբաղը: Յուրաքանչյուր ուսյալ մարդ գիտի, որ ԼՂ-ն, Արցախը հայկական տարածք է, էթնիկ հայկական է: Դուք էլ դա գիտեք, բայց չեք խոսում դրա մասին, եւ դա վտանգավոր է: Վտանգավոր է, երբ ընտրովի է ձեր արդարության պահանջը:

(Հետո մեր զրույցը ծավալվեց Ադրբեջանի՝ որպես ինքնուրուն պետական միավորման, Իրանի նույնանուն տեղանվան յուրացման, Արցախի, Գետաշենի, Գարդմանի՝ հայկական բնիկներից զտման մասին: Երբ փաստերի հետ համաձայն չէր, ասում էր, թե շարադրանքիս մեջ կրթական դեֆիցիտ է նկատում):

–Ալիեւը քանդում է հայկական հետքը, հողին հավասարեցնում հայոց հուշարձանները, եկեղեցիները, ինչո՞ւ չեք խոսում սրա մասին:

-Չեն քանդվել, Բաքվի կենտրոնում պահպանված են հայկական եկեղեցիները:

–Միայն մեկը, որտեղ հոգեւորական չկա: Իսկ Արցախում քանդվող եկեղեցիների մասին չե՞ք լսել:

-Ոչ: Ես չեմ տեսել: Բայց տեսել եմ պատերազմից հետո քանդված մզկիթներ: Սակայն կարծիքս հետեւյալն է՝ ո՛չ սինագոգ, ո՛չ մզկիթ, ո՛չ էլ եկեղեցի չպետք է քանդել:

–Քանդվում են միայն հայոց եկեղեցիները, քանի որ դրանք մեր՝ 4-րդ դարից ի վեր Արցախում հայոց ներկայության հետքն են: Ստեփանակերտում, Շուշիում ամփոփված պատերազմի զոհերի շիրիմներն են քանդում: Դուք դա նորմա՞լ եք համարում:

-Այդպիսի տեղեկություն չունեմ, բայց գերեզմանները չպիտի քանդել:

–Կարո՞ղ է խաղաղություն հաստատվել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, երբ վերջինները քանդում են մեր եկեղեցիները, գերեզմանները:

-Ես հավատում եմ: Միայն թե հայ ժողովուրդը պիտի ընտրի՝ անցյա՞լն է կարեւոր իր համար, թե՞ ապագան:  ԵԽԽՎ-ում ներկա էի եւ անգլերենից ադրբեջաներեն էի թարգմանում Փաշինյանի ելույթը, իմ եզրակացությունը հետեւյալն է՝ Փաշինյանի հայացքն ուղղված է ապագային:

–Կարո՞ղ է որեւէ ժողովուրդ, ազգ առանց անցյալի կենդանի լինել: Միգուցե Ադրբեջանի պարագայում դա հնարավոր է, քանի որ երկար ընթացք չի ունեցել, բայց բոլոր ժողովուրդների, ազգերի ներկան անցյալի շարունակությունն է, իսկ ապագան չի գալիս՝ առանց անցյալի ճանաչման: Լսո՞ւմ, կարդո՞ւմ եք ձեր նախագահի ամենօրյա ատելավառ ելույթները Հայաստանի հասցեին:

– Կարծում եմ Փաշինյանը լավ  բան է անում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու տեսակետից, Ալիեւը պիտի հետեւի նրա օրինակին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բոնն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԴՀ հորդորում է իր քաղաքացիներին մեկնել Լիբանանից

Հաջորդ գրառումը

Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
Քաղաքականություն

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանին

08/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

07/05/2025
Քաղաքականություն

Սա պարզապես ներքաղաքական խնդիրները որոշ արտաքին գործոնների միջոցով լուծելու փորձ է. Զախարովա

06/05/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Հարգելի՛ հայրենակիցներ Վստահ եմ՝ շատերդ գիտեք կամ հասկանում եք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հայկական երկրորդ պետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիր...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»

14/05/2025

Անձրև, կարկուտ. ջերմաստիճանը կնվազի

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական