Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ԳԴՀ հորդորում է իր քաղաքացիներին մեկնել Լիբանանից

Գերմանիայում տարբեր լրատվամիջոցներ երեկ հաղորդում էին Իսրայելի պաշտպանության նախարարի հերքումը, թե Լիբանանի դեմ ռազմական գործողություններ են սպասվում: Սակայն ԳԴՀ-ում հայտնի հրեական «Յուդիշե ալգեմայնե» թերթի առցանց տարբերակը հունիսի 27-ին առաջին լուր էր մատուցում մեկ օր առաջ Գերմանիայի արտաքին գործերի գերատեսչության «հորդորն իր քաղաքացիներին, որ մեկնեն Լիբանանից»: Հիմնավորումը հետեւյալն է՝ «քանի որ Լիբանան- Իսրայել սահմանը լարված է, գերլարման, հետագա սրացման պարագայում Բեյրութում օդային հաղորդակցությունը կարող է դադարեցվել», հայտնում է Գերմանիայի ԱԳՆ-ն:

ՀՀ ԱԳՆ կայքէջում ՀՀ քաղաքացիներին ուղղված համանման տեղեկատվություն չգտանք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա