Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը ճանաչեց Պաղեստին պետությունը

Գրիգոր Առաքելյան
28/06/2024
- 28 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ի՞նչ շահեց Թուրքիան

Միջազգային մամուլն այս օրերին ակտիվորեն քննարկում է Արաբական երկրների կողմից որպես  «խիզախ ու նշանակալի» քայլ գնահատված  Պաղեստինի պետությունը պաշտոնապես  ճանաչելու վերաբերյալ Երեւանի որոշումը:

Երեւանի այդ քայլին անմիջապես  արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ն եւ ողջունել Հայաստանի որոշումը. «Մենք ուրախ ենք, որ Հայաստանը, հետեւելով Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի եւ Սլովենիայի օրինակին, որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ նշված  է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը:

Վերլուծաբանների ուշադրությունից չի վրիպել հատկապես այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳՆ-ն այս որոշման մասին հայտարարել է  Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից մեկ օր անց: Հիմնազուրկ չէ այն ենթադրությունը, որ Պաղեստին պետության ճանաչման հարցը քննարկվել է Փաշինյան-Էրդողան  հեռախոսազրույցի ժամանակ, եւ ըստ ամենայնի, Թուրքիան «հորդորել  է» Հայաստանին գնալ այդ քայլին:  

Հայաստանի որոշմանն արձագանքել է նաեւ իսրայելական կողմը: «The Times of Israel» կայքի փոխանցմամբ, Թել Ավիվը քննարկում է Պաղեստին պետության ճանաչման արշավին միացած երկրներին ըստ արժանվույն  արձագանքելու եղանակը,  եւ տվյալ երկրների հետ  հարաբերությունների մակարդակը նվազեցնելու առաջարկությամբ է հանդես եկել:

Կայքում նշված է նաեւ, որ  Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին Երեւանի հայտարարությունից հետ, Իսրայելի ԱԳՆ-ում  խիստ նկատողություն է արել Թել Ավիվում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին: Այդ տեղեկատվությունը, սակայն,  չի հաստատվել Հայաստանի արտգործնախարարության կողմից:

Անշուշտ, Հայաստանի ընդունած որոշումը ողջունելի է,  եւ կարիք չկա մտահոգվել, որ արդեն իսկ ոչ բարեկամական որակում ստացած Հայաստան-Իսրայել հարաբերությունները կարող են տուժել:

Բոլորին է հայտնի նաեւ  Արցախյան երկրորդ պատերազմի ավարտը կանխորոշած  Թել Ավիվ-Բաքու ռազմական համագործակցության վճռորոշ դերը:

Այստեղ ուշագրավը, սակայն,  Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման գործում Թուրքիայի շահագրգռվածությունն է:   Չէ՞ որ Թուրքիան միջազգային հանրությանը ներկայանում է որպես Իսրայելի ոխերիմ թշնամի, բայց  մշտապես ստանձնել ու ստանձնում է Իսրայելի պաշտպանի դերակատարությունը՝ անկախ նրանից, թե ո՞ր քաղաքական ուժն է իշխում  Թուրքիայում: Այլ կերպ ասած՝ Թուրքիան խոսքով Իսրայելի ամենամեծ թշնամին է, իսկ գործնականում՝ ամենամոտ գործընկերը: Անգամ  Իսրայելին աջակցելու հարցում Թուրքիան երբեմն ԱՄՆ-ից էլ է առաջ անցնում: Փորձագետների պատկերավոր գնահատումով, վերջին 70 տարիներին Իսրայելը ՆԱՏՕ-ի հետ միասին՝  ԱՄՆ-ի գլխավորությամբ հետեւողականորեն  նվաճել է Թուրքիան:  
Իսրայելին աջակցելու հարցում Թուրքիայի ձեռնարկումները չեն սահմանափակվում միայն Պաղեստինի աշխարհագրությամբ: Էրդողանի կառավարության որդեգրած քաղաքականության հետեւանքով Սիրիան նույնպես վերածվել է ահաբեկչական գործողությունների թատերաբեմի, ինչը նպատակ էր հետապնդում հյուսիսային սահմաններում ապահովել Իսրայելի անդորրը:
Միջամտելով Իրաքի ներքին գործերին՝ Թուրքիային նաեւ  հաջողվեց, հօգուտ Իսրայելի  Իրաքը վերածել թրաֆիքինգի կենտրոնի, որն Արեւմտյան երկրների, այդ թվում՝  Իսրայելի համար  պիտի վերածվեր էժան աշխատուժի ու էներգետիկ ռեսուրսների շուկայի: 

Իսրայելն իր գոյության ողջ ընթացքում մշտապես պայքարել է իր մուսուլման եւ արաբ հարեւաննրի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Դրա օրինակներից է Էմիրությունների ու Բահրեյնի հետ Թել Ավիվի հարաբերությունների կարգավորումը, ինչը տեղի ունեցավ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերով: Մինչ այդ էլ, Թել Ավիվին հազիվ  հաջողվել է կարգավորել հարաբերությունները Հորդանանի ու Եգիպտոսի հետ:
Ակնհայտ է, որ Իսրայելին  պատժամիջոցների ենթարկելու մասին Թուրքիայի վերջերս հրապարակած հայտարարությունը կեղծ էր, որի մասին իր փաստարկներն է ներկայացրել իրանական «Մաշրեղ» օրաթերթը, նշելով, որ Թուրքիան շարունակում է ողջ ծավալով մատակարարել Իսրայելին անհրաժեշտ սարքավորումները:   

Նաեւ նշված է, որ Էրդողանի հետ փոխկապակցված անձինք նախկինում ակտիվորեն ներգրավված են եղել 2012 թվականի սիրիական ճգնաժամի ժամանակ Սիրիայի ու Իրաքի նավթի կողոպուտին:  Իրանական կայքի կարծիքով,  զարմանալ պետք չէ,  եթե  Թուրքիան  Իսրայելին փրկելու համար ստիպված լինի Իրանին պատերազմ հայտարարել: «Էրդողանն անգամ հանուն Իսրայելի, պատրաստ է ողջ Թուրքիայի ժողովրդին զոհաբերել», -նշված է իրանական օրաթերթում:  

Թուրք լրագրող Մեթին Ջիհանն էլ  հրապարակել է Գազայի պատերազմից    սկսյալ Թուրքիայից դեպի Իսրայել բեռնափոխադրումներ իրականացնող  260 բեռնատար նավերի ցանկը: Լրագրողը, որպես պարզաբանում հավելել է, որ Թուրքիան միջին հաշվով օրական 7  նավ է ուղարկում  Իսրայել: Նա բացահայտել է, որ տվյալ պահին Իսրայելի Հայֆա նավահանգստում կայանած նավը պատկանում է  Թուրքիայի իշխող կուսակցությունից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրուրթյուններին մասնակցած Իբրահիմ Գյուլերին: Ջիհանը նաեւ նշել է, որ Թուրքիան առերեւույթ  ձեւացնում է, որ  դեմ է Գազայի ցեղասպանությանը, սակայն Իսրայելին լոգիստիկ ծառայություններ է մատուցում:

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իր աղմկահարույց բացահայտումներով հայտնի  լրագրող Մեթին  Ջիհանը սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել  է, որ Էրդողանի որդուն՝ Բուրաք Էրդողանի ընկերությանը պատկանող նավը  բեռնափոխադրումներր է իրականացնում Իսրայելից:

Այնուամենայնիվ, Իսրայելի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող Թուրքիան, Հայաստանին Պաղեստինի ճանաչմանը դրդելով, ի՞նչ նպատակ էր հետապնդում:

Թերեւս Իսրայելին աջակցելու հարցում Թուրքիան մտադիր է իր քաղաքականության աշխարհագրությունը տարածել նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի վրա:

Բանն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի Դաշնության շուրջ ձեւավորված եւ քաղաքական, տնտեսական միություններին անդամագրվելու  բերումով Մոսկվայի ազդեցության տիրույթում հայտնված  միջինասիական ու հարավկովկասյան հանրապետությունները, բացառությամբ Հայաստանի, նախորդ դարի 90-ականներին Մոսկվայի թելադրանքով ճանաչել էին Պաղեստին պետության փաստը:

Անկախացումից ի վեր Հայաստանի օրակարգային խնդիրներից էր արաբական աշխարհի ու Իրանի  հետ հարաբերությունների առավել խորացումն ու միաժամանակ  հայ-իսրայելական  հարաբերությունների՝ բնականոն ընթացքի ապահովումը:

Այդ առումով, Հայաստանի անկախացումից հետո Պաղեստինի ճանաչման հարցում Երեւանի առանձնահատուկ եւ զգուշավոր մոտեցումը պայմանավորված էր  Մոսկվայի կամքից անկախ՝  ազգային շահերի վրա հիմնված Հայաստանի վարած քաղաքականությամբ, որը հետագայում ստացել էր «կոմպլեմենտար» կամ «փոխլրացման» քաղաքականություն անվանումը:

Հայաստանի համար աշխարհաքաղաքական վեկտորների հստակեցման այս պատասխանատու եւ վճռորոշ ժամանակահատվածում,  Պաղեստինի ճանաչման բեռը Երեւանի ուսերին դնելով, Անկարան ի ցույց է դնում Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի ձեւավորման հարցում  իր բացառիկ դերը, ինչպես նաեւ  Ռուսաստանի երբեմնի դերակատարության բացակայության իրողությունը, ինչը միանգամայն տեղավորվում է Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի, այդ թվում նաեւ՝ Իսրայելի վարած քաղաքականության տրամաբանության մեջ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

«Ձեր բանտարկյալներին չեն տանջում այնպես, ինչպես ինձ էին տանջում՝ մահվան դուռը տանելով»:

Հաջորդ գրառումը

Լրտեսական «Պեգասուս» ծրագրով հետեւել են 65-ից ավելի երկրում, նաեւ Հայաստանում

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ով է շտապում

Լրահոս

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական