Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գուցե նաև դիտավորություն կա, որ հայկական կողմը որևէ պատրաստություն չի տեսել՝ կանխելու ադրբեջանցիների կողմից երկու հայ զինծառայողների առևանգման դեպքը. ռազմական փորձագետ

27/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գուցե նաև դիտավորություն կա, որ հայկական կողմը որևէ պատրաստություն չի տեսել՝ կանխելու ադրբեջանցիների կողմից երկու հայ զինծառայողների առևանգման դեպքը։ Սա այն դեպքում, երբ կարելի էր կանխատեսել, որ Ադրբեջանը փորձելու է նոր գերիներ վերցնել՝ նրանց փոխանակելու ապրիլին ՀՀ ներթափանցած ադրբեջանցի երկու զինծառայողների հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Ադրբեջանն ընդունել է, որ երկու հայ զինծառայողներին ինքն է բռնել (իհարկե, չեն ասում առևանգել, անունը դրել են դիվերսիա), բայց ակնհայտ է, որ նրանք առևանգվել են ՀՀ տարածքից։ Ցավոք, սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է։ Ընդ որում շատ արագ դիվերսիոն գործողության հոդվածով քրեական գործ է հարուցվել, և ինձ թվում է՝ հայ երկու զինծառայողին շատ արագ կդատեն։ Սա իրենց կողմից սիմետրիկ պատասխան է երկու ադրբեջանցի՝ իրապես մարդասպաններին Ադրբեջան վերադարձնելու ուղղությամբ։

Ընդ որում՝ վերջիններս ոչ թե մոլորվել, այլ կանխամտածված անցել էին հայկական կողմ և հպարտությամբ ու գիտակցված կերպով մարդ սպանել (խոսքն ապրիլին Հայաստան ներթափանցած ադրբեջանցի երկու զինծառայողներից Հուսեյն Ախունդովի մասին է, որը սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին՝ խմբ.)»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետի խոսքով՝ ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ 2014 թվականին բանտից ազատ արձակվեցին և Բաքվին վերադարձվեցին 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանած և 37-ամյա Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ հասցրած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, այնպես էլ այժմ փորձ է արվելու հետ ստանալ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի երկու զինծառայողներին։

«Սա ակնհայտ է, և հաշվի առնելով, որ այս թեման կար, պետք էր լրացուցիչ միջոցներ ձեռնարկված լինեին՝ շատ լավ իմանալով, որ Ադրբեջանը փորձելու է ինչ-որ բան անել»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավոտմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈՒ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, սակայն նշված երկու զինծառայողները չեն գտնվել:

Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին:  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկու հայ զինծառայողի առևանգելու իմաստն ակնհայտ է՝ նրանց փոխանակել ոչ վաղ անցյալում ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի երկու զինծառայողի հետ. փորձագետ

Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության թանգարանի հետնաբակում փաստաթղթեր ու լուսանկարներ են այրվել (տեսանյութ). թանգարանից պարզաբանել են

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
Քաղաքականություն

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս

11/05/2026
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության թանգարանի հետնաբակում փաստաթղթեր ու լուսանկարներ են այրվել (տեսանյութ). թանգարանից պարզաբանել են

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական