Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ու Մոլդվովայի միջև զուգահեռների անցկացումն ավելի ինստիտուցիոնալ բնույթ է ստանում: Դրանք անց են կացվում ոչ միայն մեդիա ու փորձագիտական դաշտում, այլ նաև պաշտոնատար անձանց կողմից: ՔՊ-ն մոլդովական մոդելը փորձում է ներկայացնել որպես հաջողված օրինակ՝ «ռուսական ազդեցությունից ազատվելու» և «արևմտյան ինտեգրման» տեսանկյունից։ Բայց իրականում խոսքը ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ նոր կախվածության ձևավորման մասին է։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը:

Օրերս հայտնի դարձավ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դադարեցրել է Մոլդովայի ֆինանսավորումը՝ վստահության պակասի պատճառով։

ԱՄՀ-ն դադարեցրել է ֆինանսական միջոցների տրամադրումը Մոլդովային՝ կառավարության կողմից հարկաբյուջետային ոլորտում ստանձնած պայմանները չկատարելու, ռեֆորմների փաստացի տապալման պատճառով։

Քաղաքականության մեջ ամենավտանգավոր սխալներից է պետական շահը արտաքին կենտրոնների սպասարկմանը ենթարկելը։ Մոլդովայի օրինակը՝ դրան ապացույց։

Մայա Սանդույին խոստացան աջակցություն՝ Ռուսաստանի հետ կապերը խզելու դիմաց։ Երբ խնդիրը մեծ հաշվով լուծվեց, պարզվեց, որ Արևմուտքի համար «քաղաքական հավատարմությունը» բավարար չէ։

ԱՄՀ-ի որոշումը դրա ամենացայտուն ինդիկատորն է։

Սանդույին չեն օգնում նույնիսկ Ռումինիայի հետ միավորվելու ու դրանով իսկ եվրաինտեգրման ուղին հարթելու մասին նրա խիստ հակապետական հայտարարությունները:

Պատճառը պարզ է՝ Արևմուտքը գործում է բացառապես պրագմատիկ տրամաբանությամբ։ Քանի դեռ օգտակար ես՝ քեզ աջակցում են, հովանավորում։ Երբ դադարում ես լինել արդյունավետ կամ վերածվում ես բեռի՝ պարզապես մի կողմ են նետում։ Առանց սենտիմենտների, առանց «արժեհամակարգային եղբայրության» մասին հեքիաթների։

Ու նման քաղաքականության գինը վճարում է շարքային մոլդովացին՝ գնաճով, սոցիալական ճնշմամբ, պետական պարտքի աճով ու տնտեսական անորոշությամբ։

Հայաստանն այսօր շարժվում է նույն ճանապարհով։ Այնպես որ բավական է պարզապես փոխել որոշ անուններ ու աշխարհագրական անվանումներ։ Մնացածը գրեթե նույնն է:

Վահե Դավիթյան, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

Հաջորդ գրառումը

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց. ՀՀ ԱԳՆ

04/06/2026
Նորություններ

ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի «բանավեճն» ուղղակի խայտառակություն էր. Արտակ Զաքարյան

04/06/2026
Նորություններ

ՀՀ մի շարք մարզերում խուզարկություններ են ընթանում «Մեր ձևով»-ի աշխատակիցների բնակարաններում

04/06/2026
Միջազգային

Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում․ Շոյգու

04/06/2026
Հաջորդ գրառումը

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական