Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Ռամկավար կուսակցության հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանը միանձնյա կերպով հրաժարվում է կատարել Ստոկհոլմի միջազգային արբիտրաժային պարտադիր որոշումը՝ պաշտպանելով ոչ թե Հայաստանի, այլ իր անձնական շահերը: Դա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության կազմաքանդում:

Որոշումը՝ ի նպաստ Սամվել Կարապետյանի ընտանիքի, պարտադրում է դադարեցնել «Էլեկտրացանցերի» վրա գրոհը, սակայն Հայաստանի իշխանությունը բացահայտ անտեսում է միջազգային իրավունքը՝ վերածելով երկիրը մեկ մարդու քմահաճույքին ենթարկվող հարթակի:

Մենք հայտարարում ենք՝

  • Փաշինյանը չունի իրավասություն չեղարկելու միջազգային դատարանի որոշումը:
  • Նրա գործողությունները վտանգում են պետության հեղինակությունը, խոչընդոտում արտաքին ներդրումները ու ժողովրդի բարեկեցությունը:
  •  Նա վերածում է Հայաստանը մեկուսացված պետության, որտեղ օրենքները փոխարինվում են անձնական վենդետաներով:

Ռամկավար կուսակցությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին հետեւել Հայաստանի գործողություններին եւ զգուշացնում, որ Փաշինյանի կամայականությունները վտանգ են ներկայացնում ոչ միայն հայկական տնտեսության, այլեւ իրավակարգի համար: